Yerevan, 06.November.2025,
00
:
00
BREAKING


Ինչպես բեղմնավորել տղա երեխա

LIFE

Արդյո՞ք գոյություն ունեն տարբեր սեռի երեխայի բեղմնավորման ուղիներ: Եթե այո, ապա ինչպես 100% վստահ լինել, որ կծնվի տղա երեխա:

Ժամանակակից զույգերի մեծամասնության համար երեխայի ծնունդը կյանքի մեծագույն ուրախությունն է:

Ապագա մայրիկը փորձում է հետևել սրտի ձայնին և գուշակե`ով է ծնվելու, իսկ այդ պահին հայրիկը և մնացած բոլոր հարազատները փորձում են ժողովրդական նախանշաններ գտնել, որոնք առավել ճշտգրիտ ցույց կտան երեխայի սեռը:

Տղամարդկանց մեծամասնությունը ցանկանում է տղա երեխա`ժառանգ, ունենալ: Սա գալիս է դեռ միջին դարերից, երբ  միայն տղաներն էին ժառանգում ընտանեկան գործը և կոչումը: Կինը նույնպես, ցանկանալով երջանկացնել ամուսնուն, ցանկանում է ժառանգ ունենալ:

Այսպիսով, ինչը կօգնի ապագա ծնողներին իրականացնել տղա երեխա ունենալու երազանքը:

Գիտությունը ապացուցել է, որ երեխայի սեռը ծրագրավորվում է անմիջապես բեղմնավորման ժամանակ: Յուրաքանչյուր կին և տղամարդ ունի քրոմոսոմների մի զույգ, որը պատասխանատու է ապագա երեխայի սեռի համար: Կնոջ մոտ երկու X-քրոմոսոմներ են, իսկ տղամարդու մոտ մեկ X-քրոմոսոմ և մեկ Y-քրոմոսոմ: Բարեբախտաբար անցել են այն օրերը, երբ կնոջը դատապարտում էին, որ նա չի կարողանում տղա երեխա պարգևել: Այսօր գիտությունը ապացուցել է, որ երեխայի սեռը կախված է տղամարդուց, այլ ոչ թե կնոջից: Սերմնաբջիջները տարբեր քրոմոսոմներն են կրում` Х-քրոմոսոմով սերմնաբջիջները թույլ են տալիս աղջիկ երեխա բեղմնավորել, Y-քրոմոսոմովը`տղա: Գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդու օրգանիզմը արտադրվում է Х և Y քրոմոսոմներով սերմնաբջիջների հավասար քանակ, հետևաբար աղջկա և տղա երեխաի բեղմնավորման հավանականությունը հավասար է:

Երաշխիքային մեթոդներ աղջիկ կամ տղա երեխա բեղմնավորելու համար գիտության մեջ գոյություն չունի: Միայն արհեստական բեղմնավորման ժամանակ, երբ արգանդի մեջ թողնում են ցանկալի սեռի էմբրիոնը, կարելի է ստանալ 100%-ոց արդյունք, որ երեխան կծնվի ձեր ուզած սեռի: Այսպիսի մեթոդը երբեմն անխուսափելի է, օրինակ, երբ ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, որոնք փոխանցվում են միայն որոշակի սեռին: Չնայած ամեն ինչի, զույգերը որոշակի սեռի երեխա ունենալու ցանկությամբ պատրաստ են անել ամեն ինչ, իրենց նպատակին հասնելու համար:

Չնայած,որ զանազան մեթոդների արդյունավեությունը դեռ կասկածի տակ է, ապագա ծնողները ուզում են հավատալ, որ շնորհիվ այս կամ այն մեթոդի, նրանց կհաջողվի տղա երեխա բեղմնավորել: Շնորհիվ այս հավատի գոյություն ունեն բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես բեղմնավորել ցանկալի սեռի երեխայի և բեղմնավորման տեսակներ: Եթե տղա երեխան ձեզ համար ավելի ցանկալի է քան աղջիկը, ահա մի քանի խորհուրդներ, որոնք կարող են ձեզ օգնել:

Այսպիսով, արյան երիտասարդության վրա հիմնված մեթոդ:

Համարվում է, որ արյան երիտասարդությունն է որոշում երեխայի սեռը: Գիտությունը ապացուցել է, որ կնոջ արյունը թարմանում է 3 տարին մեկ, իսկ տղամարդունը 4 տարին մեկ: Սկսեք հաշվել արյան մեծ քանակությամբ կորստից հետո, օրինակ`ծննդաբերություն, վիրահատություն, վիժում: Եթե բեղմնավորման պահին կնոջ արյունը ավելի երիտասարդ է, ապա կծնվի աղջիկ և հակառակը:

Հատուկ դիետաներից և արյան երիտասարդությունից բացի, որոշ զույգեր նախնտրում են օգտվել չինական և ճապոնական օրացույցնեից, որոնցով հաշվի է առնվում կնոջ տարիքը, ծննդյան ամիսը և նշվում է, թե որ ամսում հնարավոր կլինի բեղմնավորել աղջիկ կամ տղա երեխա:

Չինական և ճապոնական օրացույցների հետ համեմատ, ձվազատման ժամկետը ավելի մեծ դեր է խաղում բեղմնավորման մեջ:  Տղա երեխա բեղմնավորելու համար ձեզ կօգնի սեռական ակտը ձվազատման պահին, կամ 2-24 ժամ ձվազատումից առաջ: Այս մեթոդի հիմքում այն փաստն է, որ Y-սերմնաբջիջները ավելի շարժունակ են ավելի արագ են հասնում ձվաբջջին կան Х-քրոմոսոմով սերմնաբջիջները: Սակայն Y-սերմնաբջիջները այնքան երկար չեն ապրում, ինչպես որ Х-սերմնաբջիջները, որոնք համաձայն գիտական փաստերի ավելի երկար են ապրում կնոջ օրգանիզմում և մի քանի օր շարունակ սպասում են ձվաբջջին, իսկ Y-սերմնաբջիջները մահանում են այնպես էլ չսպասելով ձվաբջջին: Սակայն չնայած գիտական հիմքերի, գիտական կենտրոնների փաստերը ցույց են տալիս, որ ձվազատման օրը կատարված արհեստական բեղմնավորման արդյունքում աղջիկների և տղաների թիվը գրեթե հավասար էր: 

Սկզբում անհրաժեշտ է պարզել ձեր ձվազատման օրը, այնուհետ ձեզ ոչինչ չի խանգարի օգտվել այս մեթոդից:Չնայած այն փաստին, որ վերթվարկված մեթոդները որոշ գիտական հիմքեր ունեն, ոչմեկը 100% երաշխիք չի տալիս: Եվ ինչպես ապագա ծնողներ դուք պետք է հասկանաք, որ երեխայի ծնունդը մեծագույն հրաշքն է մեր կյանքում: Իհարկե, բոլոր ծնողները ունեն իրենց նախասիրությունը երեխայի սեռի վերաբերյալ: Սակայն պետք չէ մոռանալ`եթե ծնվի աղջիկ այն դեպքում, երբ դուք երազել եք տղայի մասին, ապա ոչմի դեպքում պետք չէ մտածել, որ ծնված փոքրիկը անցանկալի է: Երեխաները շատ զգայուն են և նման զգացմունքները ծնողների կողմից կարող են վատ ազդեցություն թողնել փոքրիկի հոգեբանական և առողջական վիճակի վրա: Ծնողների սերը երեխաների նկատմամբ պետք է պայմանական չլինի, երեխային պետք է սիրել անկախ նրա սեռից, այս դեպքում ձեզ կհաջողվի փոքրիկ երջանիկ մարդու ծնող դառնալ:

Երջանկություն ձեզ և ձեր փոքրիկներին:

Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth