Թուրքիայում ընկել է «Ազատ անկում» ատրակցիոնը, որի մեջ այդ պահին եղել է 17 մարդ
SOCIETYԹուրքական Կոնյա քաղաքի զվարճանքների այգում «Ազատ անկում» ատրակցիոնի վրա ընկել է մարդկանցով գոնդոլան, հայտնում է ntv.ru-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Լուրջ վնասվածքներ է ստացել մոտ 10 մարդ: Վիրավորները հոսպիտալացվել են:
Նշվում է, որ պոկվել են պարանները, որոնք պետք է պահեն գոնդոլան: Գոնդոլայի մեջ դեպքի ժամանակ եղել է 17 մարդ:
Մեխանիզմը բարձրացրել է մարդկանց 25 մետրով և գրեթե իջեցրել ներքև, սակայն երկու մետր բարձրության վրա պոկվել է պարանը, ինչի հետևանքով գոնդոլան ընկել է ներքև և հարվածել մետաղական հարթակին:
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը, պարզվում են դեպքի հանգամանքները:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



