Նեապոլում տեղի է ունեցել Սբ Յանուարիուսի հրաշքը. նահատակի չորացած արյունը հեղուկացել է
INTERNATIONAL NEWSՆեապոլի Մայր տաճարում տեղի է ունեցել քաղաքի հովանավոր Սուրբ Յանուարիուսի հրաշքը, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ սրբի՝ հատուկ կապսուլի մեջ պահվող չորացած արյունը կրկին հեղուկ է դարձել:
Այս մասին հանդիսավոր պատարագի ժամանակ հայտնել է կարդինալ Կրեշենցիո Սելեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սուրբ Յանուարիուսի արյունը, ըստ եկեղեցկանների՝ հեղուկանում է տարվա մեջ 3 անգամ՝ աշնանը, ձմռանն ու գարնանը:
Թեև մասնագետներն այս երևույթի համար մի քանի գիտական բացատրություն են առաջարկել, այնուհանդերձ՝ նեապոլիտանացիները շարունակում են հավատալ հրաշքին ու նրան, որ Սուրբ Յանուրաիուսը երբեք չի դադարի իրենց հովանավորել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



