Ռաիսա Վարդանյանը 2016–ին 60 միլիոն դրամ եկամուտ է ունեցել
SOCIETYՎիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը 1 միլիոն 650 հազար ամերիկյան դոլարի փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ Ռաիսա Վարդանյանը նախորդ տարի վաճառել է իր 45 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը: Իսկ նրա դրամական միջոցները էականորեն նվազել են նախորդ տարվա ընթացքում: 2016 թ. սկզբին հայտարարագրած 135 միլիոն 400 հազար դրամ և 727 հազար եվրո դրամական միջոցներից Վարդանյանը նախորդ տարի ծախսել է միայն դրամից և արդեն տարեվերջին ունեցել 76 միլիոն դրամ:
Նրա տարեկան եկամուտները ստացվել են 34 հազար 932 ԱՄՆ դոլար աշխատավարձից և 59 միլիոն 927 հազար դրամ տրված փոխառությունների՝ վարկերի, դիմաց ստացված տոկոսից:
ՔՐԻՍՏԻՆԱՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



