Կիևում մեկնարկում է եվրատեսիլյան շաբաթը
SOCIETY«Եվրատեսիլ 2017» համաեվրոպական երգի մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կիևում, մայիսի 7-ին մեկնարկում է եվրոտեսիլյան շաբաթը, որը տևելու է մինչ մայիսի 13-ը՝ եզրափակչի օրը:
Ինչպես նշում է ria.ru-ն, շաբաթվա մեկնարկը տրվելու է կարմիր գորգով մրցույթի բոլոր մասնակիցների դիտարժան անցումով:
Աղբյուրը նկատում է, որ դեպի Մարիինյան պալատ տանող կարմիր գորգը կունեն 265 մ երկարություն: Մասնակից պետությունների ներկայացուցիչները դրանով քայլելու ընթացքում կկարողանան լուսանկարվել, հարցազրույց տալ, ինքագրեր բաժանել, հանդիպել երկրպագուներին:
Նշենք, որ Ուկրաինան «Եվրատեսիլ 2017»-ը հյուրընկալելու իրավունք ստացավ 2016թ. մրցույթում երգչուհի Ջամալայի հաղթանակից հետո:
Այս տարի մրցույթին մասնակացում է 42 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում է Արծվիկ Հարությունյանը՝ Fly With Me երգով:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13-ին: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ժամանակ` 16-րդ համարի ներքո:



