Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հայ-ադրբեջանական սահմանի բնակչի կարծիքով՝ եթե իշխանություններն իրենց թիկունքից չհարվածեն, թուրքը չի կարողանա հայի ճանապարհը կտրել

SOCIETY

Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչ Սարո Խաչիկյանի 138 գլուխ խոզից երկու մայր խոզն անցյալ տարվա նոյեմբերի 4–ին հրաժարվել են կերից: Դրանից հետո կենդանու փորի հատվածն ու ականջներն են կարմրել: Սարոն այդ մասին ահազանգել է ՍԱՊԾ թեժ գծին և հայտնել այդ մասին: Հաջորդ օրը խոզերից 30–ի մոտ նույն խնդիրն է եղել, և դրանից հետո խոզերը սկսել են հերթով սատկել: Մարզային ու համայնքային մարմինների ներկայացուցիչները բոլորն էլ եկել, տեսել, արձանագրություն են կազմել, խոզերին հողին հանձնել ու հեռացել, իսկ փոխհատուցման հարցի մասին գյուղապետն ասել է, որ ինքն անզոր է և որևէ հարցով չի կարող նրան օգնել, բայց արդեն սատկել էին բոլոր 138 խոզերը:

«Նոր տարուն պետք է խոզերը մորթեի, միսը վաճառեի, որպեսզի բանկի 7 մլն դրամ վարկը փակեմ և երեխայիս բուժման հարցերով զբաղվեմ: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ և բոլոր խոզերս հերթով սատկեցին: Վերջին խոզը նոյեմբերի 24–ին սատկեց: Երբ գործը հասավ ՍԱՊԾ–ին, ինձ զանգեցին ու ասեցին, թե կլինի՞ որ արձանագրություններում չգրենք, որ խոզերը աֆրիկյան ժանտախտով են վարակված եղել: Ես չհամաձայնեցի: Ասեցի՝ եթե աֆրիկյան ժանտախտով հիվանդ չեն եղել խոզերը, ուրեմն ինչու շուկա հանելու իրավունք չեք տվել»,– ասաց Ս. Խաչիկյանը:

Սարոյի պատմելով համայնքի անասնաբուժն իր գործը պատշաճ կատարել է: Կազմակերպել է նաև խոզերի մեկուսացման ու ախտահանման գործը, բայց մսից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության մեջ այդպես էլ չի նշվել, թե կենդանին իրականում ինչ հիվանությունից է սատկել: Ավելին, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ի թիվ 3510 փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ ներկայացված նմուշներում ինֆեկցիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Այդ պատասխանից հետո Ս.Խաչիկյանը մարզի գլխավոր անասնաբույժից փորձել է պարզել, որ եթե կենդանիները ինֆեկցիոն հիվանդություն չունեն, ապա ինչո՞ւ այդ խոզի միսը շուկայում վաճառելու թույլտվություն իրեն չեն տալիս: Հարցի պատասխանը ստանալու համար նա դիմել է նաև ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանին, սակայն նրան պատասխանել են, որ եթե խոզերը ջերմություն են ունեցել, ապա շուկայում վաճառելու թույտվություն տալ չեն կարող: Բայց, ՍԱՊԾ–ում չեն կարողացել պատասխանել հարցին, որ եթե խոզերը հիվանդ են, ապա ինչու է լաբորատոր փորձաքննության եզրակացության մեջ նշված, որ խոզերը հիվանդ չեն եղել:

«Հ. Մկրտչյանին ասեցի, որ ձեր լաբորատոր փորձաքննության արդյունքով խոզերը առողջ են, ուրեմն ինչո՞ւ շուկայում վաճառելու թույլտվություն տալու փոխարեն արձանագրություն է կազմվել, որ խոզերը հողի մեջ թաղվեն: Երրորդ երեխայիս ծննդյան 500 հազար դրամ գումարն ու ծնողներիս թոշակի գումարներն ամբողջությամբ ծախսել եմ կեր առնելու վրա այն հույսով, որ Նոր տարուց առաջ միսը կվաճառեմ և թե՛ պարտքերս կտամ, թե՛ մեծ տղայիս բուժման հարցերը կլուծեմ, բայց փաստորեն կանգնեցի կոտրած տաշտակի առաջ»,– ասաց Ս. Խաչիկյանը:

Պարզվում է, մինչև մորթելու ժամկետը լրանալը ոչ միայն խոզերին, այլև մյուս խոշոր եղջերավորներին հիվանդացնելու դեպքեր համայնքներում հաճախ են պատահում: Եվ նման դեպքերում գյուղացիները եղածն ամբողջովին չկորցնելու համար հիվանդ անասունի միսը տեղի ղասաբների միջոցով հասցնում են 200–ից 500 դրամով վաճառել:

«Նոր տարուց առաջ ղասաբները Տավուշի մարզում առանց թղթի սատկած խոզի մսի կիլոն 200–ից 500 դրամով առել ու տարբեր տեղեր են ուղարկել: Խեղճ գյուղացիներն էլ միսը թափելու փոխարեն գոնե մի 10 հազար դրամով վաճառում են ու չեն էլ իմանում, թե հիվանդ անասունի միսն ուր է գնում: Լրիվ անարխիա է տիրում և դա բիզնես է: Սկզբում անասուններին հիվանդացնում են, որ գյուղացիներից էժան միս առնեն, հետո հիվանդ անասունի միսը բերում են սառնարանները լցնում, որ մի քանի անգամ ավել գնով քիչ–քիչ տարբեր տեղերում վաճառեն: Խեղճ ժողովուրդն էլ հիվանդ անասունի միսն առնում ու Նոր տարվա տոնական սեղան է գցում, ուրախանում, չիմանալով, թե իրականում ինչ միս է ուտում»,– ասաց Սարո Խաչիկյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մարզում միայն իր խոզերը չեն անկել: Անցյալ տարվա նոյեմբեր ամսին ողջ Տավուշի մարզում ընդհանուր առմամբ 16 հազար գլուխ խոզ է սատկել, բայց զարմանալիորեն միայն նրան են արգելել միսը շուկայում վաճառել: Նա նաև պատմում էր, որ մինչև սատկելը խոզերից այնպիսի հոտ էր գալիս, որ հնարավոր չէր մոտենալ կենդանիներին, բայց զարմանալիորեն լաբորատոր փորձաքննության արդյունքներով իր խոզի միսը առողջ է համարվել:

Պետական կառույցների ներկայացուցիչների հաշվարկով Սարոյի վնասը մոտ 13 մլն դրամ է կազմել: Նման ահռելի վնասի պատճառով խափանվել է նաև սահմանամերձ Կոթի գյուղում գյուղատնտեսությունը զարգացնելու Սարոյի մեծ ծրագրերը:

«Թուրքի սահմանին երեք երեխա եմ պահում և այդ խոզի միսը միայն իմ ընտանիքի համար չէր: Սահմանի բոլոր պոստերն էլ գիտեն, որ ես ամեն Նոր տարուն ամենաքիչը մոտ 70 կգ միս պոստերին եմ բաժանում: Իմ տունը գյուղի ծայրամասում է գտնվում, թուրքի սահմանից մի քանի մետր այս կողմ: Բայց ես թուրքից ընդհանրապես չեմ վախենում և բոլորն էլ գիտեն, որ թուրքի վառած արտերն անգամ, առանց վախենալու ես մենակ գնում եմ ու հանգցնում, առանց մտածելու, որ սնայպերը ինձ կխփի: Թուրքի գյուլեն կպել էր մեր տան ապակուն և փշրված ապակին խրվել էր տղայիս երեսի մեջ, բայց ես մարդկանց չասեցի այդ մասին, որ հանկարծ իմ ազգը չվախենա: Բայց այսքանից հետո ես պարզ հայտարարում եմ, որ հիմա ես իմ թիկունքից եմ վախենում, քանի որ հենց թիկունքից են ինձ ու իմ ընտանիքին այսպիսի ծանր հարված հասցնում: Մեր գյուղը պահելը մեր ճակատագիրն է, և ոչ մեկը չպետք է գա մեր գյուղը պահի ու եթե մեր իշխանությունները թիկունքից մեզ չհարվածեն, թուրքը չի կարողանա մեր ճանապարհը կտրել»,– ասաց Սարո Խաչիկյանը:

Առանց որևէ մեկնաբանության «Փաստը» ներկայացրեց Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչ Սարո Խաչիկյանի պատմությունը, իսկ մանրամասներին և պատկան կառույցների մեկնաբանություններին կանդրադառնանք հաջորդիվ: Այս պահին ընդամենը արձանագրենք, որ սա աշխատասեր ու գործունյա գյուղացու մեջքը կոտրելու առաջին և միակ դեպքը չէ և այս մասին գիտեն բոլորը: Բայց ցավալին այն է, որ իշխանություններն այս ամենը լավ իմանալով լռում են ու վերևներին էլ վստահեցնում, թե իրենց մարզում ամեն ինչ լավ է: Եվ հենց նման անտարբերության և փաստացի անգործության պայմաններում է, որ գյուղացին հողն է լքում, քաղաքացին էլ` քաղաքը:

Արմինե Գրիգորյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns