Աշխարհի «ամենաանպետք» օդանավակայանում առաջին անգամ ինքնաթիռ է վայրէջք կատարել
SOCIETYՍուրբ Հեղինե կղզու օդանավակայանում կառուցումից ի վեր առաջին անգամ ինքնաթիռ է վայրէջք կատարել, գրում է The Times-ը՝ նկատելով, որ լրատվամիջոցներն այդ օդանավակայանն աշխարհում «ամենաանպետքն» են որակել:
Աղբյուրը մանրամասնում է, որ թեև օդանավակայանի կառուցման վրա մոտ 370 մլն դոլար է ծախսվել, սակայն այն 1 տարի շարունակ ոչ մի ինքնաթիռի չի ընդունել կամ ճանապարհել:
Նշվում է, որ օդանավակայանը կառուցված է զառիթափի մոտ, ուստի՝ այնտեղ միշտ ուժեղ քամի է փչում, ինչն էլ, իր հերթին, դժվարացնում է օդանավերի վայրէջքը:
Հայտնի է, որ առաջին անգամ վայրէջք կատարած օդանավը, որում կար 60 ուղևոր, թռչում էր Հարավային Աֆրիկայից:
Տեղի իշխանությունները լիահույս են, որ այս չվերթի ընդունումից հետո օդանավակայանը կսկսի ավելի հաճախ օգտագործվել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



