Աստանայում ընթանում է երկրի պատմության ամենածավալուն ռազմական շքերթը
INTERNATIONAL NEWSՂազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում է երկրի պատմության ամենախոշոր ռազմական շքերթը, հայտնում է NUR.kz-ը: Այն նվիրված է երկրի զինված ուժերի կազմավորման 25-ամյակին:
Շքերթը բացել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Նա զինվորականներին ուղջունել է եւ շնորհավորել Հայրենիքի պաշտպանի օրվա ու առաջիկա Հաղթանակի օրվա առթիվ:
Անկախության հրապարակով հանդիսավոր երթով անցել են ավելի քան 5 հազար զինծառայողներ, ռազմական տեխնիկայի 300-ից ավելի տեսակներ եւ ռազմական ավիացիայի մոտ 70 միավոր ուղղաթիռներ ու օդանավեր:
Զինծառայողներին հղած ուղերձում Նազարբաեւն ընդգծել է, որ երկրի զինված ուժերը արդիականացման պատմական փուլում են:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



