Հռոմի պապն ամաչում է «բոլոր ռումբերի մայր» անվանման համար
SOCIETYՀռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է ամերիկյան գերհզոր ֆուգասային GBU-43 ավիառումբի՝ «բոլոր ռումբերի մայր» անվանումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Il Messaggero պարբերականը։
Պապի խոսքով, ամոթալի է, որ զենքի մասին օգտագործվում է «մայր» բառը։
«Մայրը կյանք է տալիս, իսկ զենքը մահ է սփռում, եւ մենք դեռ այդ ռումբին մայր ենք անվանում։ Ի՞նչ է կատարվում»,- ասել է Ֆրանցիսկոսը։
Նշենք, որ ամերիկացիները GBU-43 ռումբը կիրառել են Աֆղանստանում։ ԱՀաբեկիչների թունելների վրա կատարված հարձակման հետեւանքով սպանվել էր 36 գրոհային։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



