Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Սրտի անվճար ստենտավորում. ովքե՞ր կարող են օգտվել պետպատվերի ծրագրից

SOCIETY

Dialogue.am-ը գրում է.

ՀՀ-ում ներկայում սրտի անվճար և արտոնյալ վիրահատություններն իրականացվում են  բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված (36 և ավելի անապահովության միավոր ունեցող) անձանց, սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին:

Հաշվի առնելով մեր երկրում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը, նշված դեպքերով մահացության 48% ցուցանիշը և ծառայության բարձր պահանջարկը` Կառավարությունը ձեռնամուխ եղավ անվճար վիրահատությունների կարիք ունեցող քաղաքացիների համար նոր կարգ մշակել։

2015-ի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկեց «Կյանք փրկող» անվանումը ստացած մի նոր ծրագիր, որի շնոհիվ արդեն  հնարավոր է սրտի  անվճար և/կամ արտոնյալ սկզբունքով  վիրահատություններ իրականացնել նաև դրա  իրավունք չունեցող անձանց համար : Այս նպատակով բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվող գումարները  հնարավորություն տվեցին տարեկան վիրահատել կամ ինչպես ծրագրի անվանումը կհուշի՝ փկրել  շուրջ 1200 անձանց կյանք՝ օգտագործելով  1 ոչ դեղապատ   ստենտ։

Նախորդ տարիներին ԱՆ-ի հետ  «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» բյուջետային ծրագիր շրջանակներում բուժսպասարկման ծառայությունների պետպատվերի պայմանագիր ունեցել են թվով 10-ը բուժհաստատություներ ՝Երևանում և 2 -ը մարզերում՝

  •  «Նորք Մարաշ»
  • «Աստղիկ »
  •  «Էրեբունի»
  • «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության» կենտրոն
  • «Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոն
  • «Արամյանց բժշկական կենտրոն»
  • «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց
  •  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
  •  «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ
  • «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն»

Սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնող բժշկական կազմակերպություններում սպասարկման որակից և ծրագրի արդյունավետությունից դժգոհությունները շատ չեն, ընդհանուր առմամբ հասարակության գնահատականը խիստ բարձր է թե՛ բյուջետային այս ծրագրի և թե՛ մատուցվող ծառայություների վերաբերյալ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով  բարձրակարգ բուժկենտրոններում խրոնիկ դարձած այն երևույթը, որ կանխավ շատ դեպքերում քաղաքացիներին հրաժարվում են սպասարկել պետպատվերի շրջանակներում՝  պատճառաբանելով, որ իբր  հատկացված գումարն սպառվել է, Dialogue.amի «Սոցիալական իրավունք» շարքը գործող կարգի պարզ մեկնաբանության միջոցով ևս մեկ անգամ քաղաքացիներին տեղեկացնում է իրենց սոցիալական իրավունքի մասին։

ՀԻշեցնենք,  բազմաթիվ դժգոհություներից հետո՝  Կառավարությունն անցած տարի օգոստոսին  վերանայեց  ստենտավորման ծառայությունների շուկայական  գները և  արհեստականորեն ուռճացված գներն իջեցվեցին մինչև 40%-ով։  Մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքն այսօր կազմում է 1 մլն 200 հազար դրամ՝ նախկին 1 մլն 500 հազար դրամի փոխարեն:  Սա նշանակում է, որ բյուջետային ծրագրի շրջանակներում  2017-ից սկսած գործող նոր գնացուցակի համաձայն՝ նախատեսվում է սպասարկել անհամեմատ ավելի մեծաքանակ վիրահատություններ՝ Երևանում և մարզերում։

Ներկայացնում ենք պետական պատվերի շրջանակներում իրականացվող սրտի ստենտավորման   հին և նոր սակագները.

Կոնորար անոթների ստենտավորում՝   իջեցված գներ    Հին գներ Տարբերություն
 ա)դեղապատ մեկ ստենտով      1.080.000  1.600.000       520.000
բ)դեղապատ երկու ստենտով      1.430.000  2.200.000       770.000
գ )դեղապատ երեք ստենտով      1.780.000  2.800.000      1.020.000
դ)դեղապատ չորս ստենտով      1.130.000  3.400.000      1.270.000
Կոնորար անոթների ստենտավորում՝         
ա)դեղապատ մեկ և ոչ դեղապատ մեկ ստենտով      1.230.000  1.750.000       520.000
բ)դեղապատ մեկ և ոչ դեղապատ երկու ստենտով      1.380.000  1.900.000      520.000
գ)դեղապատ մեկ և ոչ դեղապատ երեք ստենտով      1.530.000  2.050.000      520.000
դ)դեղապատ երկու և ոչ դեղապատ մեկ ստենտով     1.580.000  2.350.000      770.000
ե)դեղապատ երեք և ոչ դեղապատ մեկ ստենտով     1.930.000  2.950.000    1.020.000
զ)դեղապատ երկու  և ոչ դեղապատ երկու ստենտով     1.730.000  2.500.000     770.000

 Տեղեկացնենք, որ Կառավարության որոշմամաբ  «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրի իրականացման համար 2017-ին   պետական բյուջեից հատկացվել է  3.084 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 2 միլիոնով։ 

Ծրագրի իրականացման համար,   23.01.2017-ի դրությամբ,  բժշկական կենտրոների հետ ԱՆ-ի կողմից պայմանագրեր դեռևս չեն կնքվել, հետևաբար հայտնի չէ նաև , թե ե՞րբ է փոխանցվելու  առաջին տրանշը բուժկենտրոններին։  Ուշացման պատճառների մասին Առոողջապահության նախարարությունից մեզ հետ զրույցում ստույգ որևէ  բան չասացին, փոխարենը վստահեցնում են, որ անկախ բյուջեի հատկացումների ուշացումներից, տարվա առաջին իսկ օվանից այն բոլոր բուժկենտրոնները, որոնք անցած տարվա ընթացքում ԱՆ-ի հետ ունեցել են պետպատվերով սպասարկման  պայմանագրեր (Երևանում և մարզերում), սուր ինֆարկտով բուժկենտրոն տեղափոխված  որևէ հիվանդի դեպք չեն անտեսել, ստենտավորումն իրականացվել  և իրականացվելու է անվճար՝ սահմանված նորմի համաձայն՝ հետագայում պետբյուջեից հատկացվող գումարներից  փոխհատուցուման նպատակով։

Ո՞վ իրավունք ունի վիրահատվել ծրագրի շրջանակներում և քանի՞ ստենտն է անվճար 

Պետության կողմից երաշխավորված սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրից իրավունք ունեն օգտվել  այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում` անկախ սոցիալական կարգավիճակից:  Յուրաքանչյուր քաղաքացու տարվա ընթացքում պետպատվերի շրջանակներում  կարող է սպասարկվել միայն մեկ անգամ՝ տեղադրելուվ ոչ դեղապատ մեկ ստենտ՝  սուր ինֆարկտի ծանր դեպքերում և   բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում։ Այսինքն՝ այս  ծրագրի համար կարևոր է բացառապես հիվանդության աշխտորոշումը և հիվանդի ծայրահեղության աստիճանը: Պետության այս աջակցությունը համարում է կյանք փրկել։

Ի դեպ, վիրահատությունն ու մինչ այդ անհրաժեշտության բերումով իրականացվող լրացուցիչ ծառայությունները (այդ թվում հետազոտություններ)  իրականացվում են պետպատվերի շրջանակներում։ Կարևոր է նշել, որ  ոչ բոլոր բուժհաստատություններն են իրավասու իրականացնել վիրահատություններ՝ ծրագրի շրջանակներում: Թե որ  բժշկական կենտրոնները այս տարի կշարունակեն սրտի անհետաձգելի վիրահատություններ անել, դեռևս  հստակ չէ:


Ձեր իրավունքն իրացնելիս խոչընդոտների հանդիպելու դեպքում կամ  հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել՝

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալություն՝ (+374 10) 65 47 11 կամ 65 46 91

Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
www.dialogue.am

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League