Տանզանիայում դպրոցական ավտոբուսն ընկել է կիրճը. կա 31 զոհ
INTERNATIONAL NEWSՏանզանիայի հյուսիսային Արուշա քաղաքում դպրոցական ավտոբուս է գլորվել ժայռից ցած, ինչի հետևանքով 31 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով երկրի պաշտոնական աղբյուրը:
Ընդհանուր առմամբ, ավտոբուսում 35 մարդ է գտնվել, որոնց թվում` ուսուցիչներ և աշակերտներ: Նշվում է, որ ավտոբուսը երեխաներին էքսկուրսիայի էր տանում, սակայն անցնելով մոտակա ավանի կողքով` այն ընկել է Մարա գետի կիրճը:
Շրջանի ոստիկանապետի խոսքով` միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 07:00-ին (08:00` երևանյան)` Սերենգետի ազգային պարկից 150 կմ հեռավորությամբ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



