ՀՀ ԱԻՆ-ը կարկտաբեր ամպեր է վնասազերծել մի շարք մարզերում
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության հակակարկտային 47 կայանքից մայիսի 6-ին, ժամը 17:45-ից մինչև 18:10-ը Արմավիրի մարզի Վանանդ, Տալվորիկ, Նոր Կեսարիա, Նալբանդյան, Դալարիկ, Գետաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 7207 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մայիսի 6-ին, ժամը 17:07-ից մինչև 17:21-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 11 կայանքից Արմավիրի մարզի Արգինա, Բագարան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1223 կրակոց:
Մայիսի 6-ին, ժամը 15:33-ից մինչև ժ.16:34-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 8 կայանքից Կոտայքի մարզի Նոր Գեղի, Եղվարդ, Արգել համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 836 կրակոց:
Մայիսի 6-ին, ժամը 15:23-ից մինչև 16:29-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 20 կայանքից Արագածոտնի մարզի Կարբի, Փարպի, Օհանավան, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ղազարավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4779 կրակոց:
Մայիսի 6-ին, ժամը.14:45-ից մինչև 15:25-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 9 կայանքից Արարատի մարզի Դալար, Բերքանուշ, Բաղրամյան համայնքների և Արտաշատ քաղաքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2813 կրակոց:
Մայիսի 6-ին, ժամը 13:02-ից մինչև 13:26-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 7 կայանքից Արարատի մարզի Արմաշ, Սուրենավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1329 կրակոց:



