Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ԱԻՆ և Ucom ընկերության համագործակցությամբ կվերազինվեն հակակարկտային կայանները

SOCIETY

 ՀՀ ԱԻ նախարարությունում մայիսի 6-ին Դավիթ Տոնոյանի և Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանի՝ նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ ստորագրվեց աջակցության վերաբերյալ պայմանագիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Համաձայն պայմանագրի՝ Ucom ընկերությունն արդիականացված երկքարտանի մոդեմներ կտրամադրի Հայաստանի ամբողջ տարածքում տեղադրված ու գործող բջջային կապով աշխատող հակակարկտային կայաններին: 

Հակակարկտային կայանները հավելյալ երկքարտանի մոդեմներով զինելը հնարավորություն կտա կրճատել տեխնիկական թերությունները և ապահովագրել համակարգը նախկինում արձանագրված խափանումներից: Ucom ընկերության 15 մլն դրամի ներդրումը բջջային օպերատորների կապով աշխատող կայաններում այսուհետ կապահովի անխափան աշխատանք: 

Մոդեմները կտեղադրվեն կարկտահարության հնարավոր վտանգ պարունակող համայնքներում գործող կայաններում:

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ողջունեց Ucom ընկերության և ԱԻՆ երկարաժամկետ համագործակցության արդյունքը. «Դեռ 5 տարի առաջ սկսված քննարկումներն այսօր տեսանելի արդյունք են տվել: Հակակարկտային կայանների արդիականացման արդյունքում համակարգի խափանման հավանականությունը գրեթե չեզոքացվում է՝ բարձրացնելով բնական աղետներին գյուղական տնտեսությունների դիմակայունության մակարդակը:  Շնորհակալ ենք մեր համակարգի հետ ճիշտ և արդյունավետ համագործակցության համար»: 

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հ. Եսայանը նույնպես անդրադարձավ համագործակցության կարևորությանը. «Մեծագույն պատրաստակամությամբ ենք մասնակցել քննարկումներին, որոնց արդյունքում խոստացել էինք միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը խոչընդոտող օդերևութաբանական խնդիրները լուծելու ուղղությամբ: Այժմ ուրախությամբ փաստում ենք, որ այս ներդրման արդյունքում արդիականացված՝ 3G մոդեմները թույլ կտան առավել արագ արձագանքել և կանխել հնարավոր աղետը»: 

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը նշեց, որ նոր մոդեմները լուրջ խնդիրների լուծման հնարավորություն են: «Ասպիսով՝ մեկ կապի աշխատանքի ուշացման կամ խափանման պարագայում հնարավոր է գործի դնել մյուսը և ժամանակին ուղարկել SMS-ները, որոնց օգնությամբ գործարկվում են հակակարկտային կայանները: Սա վկայում է, որ կրկնակի նվազում են կայանների խափանման ռիսկերը»,- եզրափակեց տնօրենը: 

Կարևորելով հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման գործընթացը՝ կողմերը նշեցին հետագա համագործակցության այլ վեկտորներ ևս, որոնք ուղղված կլինեն բնակչության դիմկայունության մակարդակի բարձրացմանը:  

Նշենք, որ հանրապետության տարածքում տարբեր տարիներին գրանցվել են կարկտահարության դեպքեր, որոնք մեծ չափերի վնասներ են հասցրել ինչպես գյուղատնտեսությանը, այնպես էլ՝ բնակչությանը: Նման դեպքերում շատ հաճախ ժամանակին չի գործել հակակարկտային կայանը, քանի որ խափանված է եղել բջջային օպերատորի կապը: Վերը նշված՝ ՀՀ ԱԻՆ և Ucom ընկերության միջև ստորագրված պայմանագիրը հնարավորություն կտա առավելագույնս բացառել նման դեպքերը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League