Մեր նախընտրական ծրագիրը հավակնոտ և իրատեսական. Տարոն Մարգարյան
POLITICSՄայրաքաղաքի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Էրեբունու բնակիչների հետ:
Past.am-ի փոխանցմամբ՝ քաղաքապետին ուղեկցում էին ավագանու թեկնածուներ Ենոք Ազարյանը, Լևոն Իգիթյանը, Հովիկ Մուսայելյանը, Լիլիթ Բեգլարյանը, Աննա Ասատրյանը, Դավիթ Գրիգորյանը: «Մեր թիմը 4 տարի օր ու գիշեր ձեր աչքի առաջ աշխատեց, բայց սա չի նշանակում, որ մենք կարողացանք 100 տոկոսով լուծել քաղաքի բոլոր խնդիրները: Խնդիրներ դեռ կան, բայց մենք ունենք այդ խնդիրների լուծման ուղղությունները։ Տարբեր ոլորտներում ուսումնասիրել ենք միջազգային փորձը և այսօր, այս փորձառու թիմով, ներկայացնում ենք Երևանի զարգացման 5-ամյա ծրագիր: Մեր նախընտրական ծրագիրը հավակնոտ է և իրատեսական»,- հայտարարեց Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նշեց, որ տարիների ընթացքում իրենց ուշադրության կենտրոնում են եղել սոցիալական տարբեր խմբերի բնակիչները: Մարգարյան ընդգծեց՝ պետք է լուծել այս ընտանիքների առողջական, սոցիալական խնդիրները: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի 5 ամյա ծրագրում այս ամենը կա: Գործող քաղաքապետը խոստացավ, որ քաղաքային բոլոր մանկապարտեզները, կապիտալ վերանորոգվելու են, որպեսզի թե՛ երեխաների, թե՛ աշխատակիցների համար լինեն հարմարավետ: Մեկնարկը կտան հենց Էրեբունուց՝ Վարդաշենի մանկապարտեզից: Տ.Մարգարյանը հայտնեց, որ նախատեսված է նաև վերանորոգել Էրեբունու թանգարանը, Կարմիր բլուրը, որպեսզի Երևանը գրավիչ լիննի զբոսաշրջիկների համար: «Երևանը լինելու է ավելի հարմարավետ, մատչելի, անվտանգ»,- եզրափակեց Տարոն Մարգարյանը:



