Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին հոբելյանի առթիվ
SOCIETYՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 6-ի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Դուք հայ թատերարվեստի երախտավորներից եք, հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողը, և Ձեր վաստակաշատ գործունեության յուրաքանչյուր շրջան արժևորվել է նշանակալի ձեռքբերումներով՝ բեմում, ռադիոյում և էկրանին:
Ձեր դերասանական արվեստն առանձնանում է բնատուր շնորհով, կերպարի անտեսանելի շերտերը թափանցելու և հանդիսատեսին փոխանցելու կարողությամբ: Խաղային ներշնչանքով և զգացմունքայնությամբ օժտված Ձեր կերպարները համոզիչ են, ազդեցիկ և խոսուն վկայությունն են Ձեր բարձր կատարողական վարպետու թյան»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:



