Վենետիկում շաուրմայի դեմ պայքար է սկսվել
SOCIETYՎենետիկի իշխանություններն արգելել են փողոցային առեւտրով զբաղվողներին շաուրմայի վաճառակետեր բացել քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նոր օրենքը միտված է քաղաքի մշակութային ժառանգությունը պահպանելուն:
«Մենք մտադիր ենք սահմանափակումներ մտցնել` պահպանելու համար Վենետիկի մշակութային ժառանգությունը»,-The Guardian պարբերականի փոխանցմամբ` ասել է Վենետիկի տուրիզմի վարչության պետ Պաոլա Մարը:
Յուրաքանչյուր տարի Վենետիկն ընդունում է միլիոնավոր զբոսաշրջիկների: Քաղաքային իշխանություններն ամեն ինչ անում են Վենետիկի յուրահատկությունն ու ինքնությունը պահպանելու համար:
Ավելի վաղ սննդի վաճառքի սահմանափակումների հետ կապված արգելքներ սահմանվել են Վերոնա եւ Ֆլորենցիա քաղաքներում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



