Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Շվեդիայում կարճվել է ոստիկանությունում մահացած հայ տուրիստի գործով նախաքննությունը, ընտանիքը կբողոքարկի որոշումը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դրսում Հայաստանի քաղաքացու կյանքի հանդեպ ոտնգձության դեպքում ՀՀ իշխանության վերաբերմունքը ակնհայտ դարձավ փետրվարի 6–ին Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանությունում ոստիկանների անուշադրության արդյունքում մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի մահվան հետաքննության դեպքով:

Շվեդիայում ոստիկանների անտարբերությունից մահացած ՀՀ 32–ամյա քաղաքացի Դավիթ Բարսեղյանի եղբորից՝ Լյուդվիգ Բարսեղյանից «Փաստը» տեղեկացավ, որ Շվեդիայի դատախազությունը հանցակազմի բացակայության հիմքով կարճել է Դավիթ Բարսեղյանի մահվան փաստով քրեական գործի նախաքննությունը, ինչն էլ ավելի է խորացրել նրա ընտանիքի վիրավորանքն ու զայրույթը:

«Ինձ թվում է՝ կոծկել են գործը, քանի որ հիմնական վկաներին, եղբորս ընկերներին, ովքեր իր հետ են եղել, չեն հարցաքննել»,–«Փաստի» հետ զրույցում ասաց մահացած Դավիթի եղբայրը՝ հավելելով. «Անպայման բողոքարկելու ենք այդ որոշումը, թեև փաստաբանն ասում է, որ վերջին 10 տարում Շվեդիայի ոստիկանությունում 45 նման դեպք է եղել, ու ոչ մի ոստիկան չի պատժվել»:

Նշենք, որ փորձաքննությունը պարզել է, որ ոստիկանությունում մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի մահը վրա է հասել ոչ թե ինսուլտի, ինչպես նախապես պնդում էին ոստիկանությունում, այլ ավելի անփութության պատճառով: «Իրեն ինսուլտ է խփել, սակայն փորձաքննության եզրակացության մեջ գրված է, որ մահվան մեջ մեծ նշանակություն ունի խեղդվելը, եղբայրս ինսուլտի ժամանակ փսխել է ու խեղդվել: Տարել, դրել են խուցում ու բժիշկ չեն կանչել, արդյունքում անուշադրության պատճառով գիտակցության չգալով մահացել է»,–պատմեց եղբայրը:

Ընտանիքը վիրավորված է նաև դեպքի առթիվ ՀՀ իշխանության պահվածքից. «Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացու հանդեպ ոտնձգություն է եղել, որը հասցրել է մահվան, գոնե պետությունը այս տեսանկյունից պետք է հարցը բարձրացնի, բայց իրենք նույնիսկ չեն ցավակցել մեր ընտանիքին, միայն եղբորս մարմինը տեղափոխելու փաստաթղթային հարցերում են աջակցել»,– ասաց մահացածի եղբայրը:

Իսկ Դավիթի հայրը՝ Մանվել Բարսեղյանը, «Փաստի» հետ զրույցում ասել էր, որ ՀՀ իշխանությունները չեն աջակցում շվեդ ոստիկանների անմարդկային վերաբերմունքի բացահայտմանը, և որ իրենք միայնակ են իրենց ցավի հետ:

«Հայաստանի իշխանությունը ոչ մի բանով չի աջակցում տղայիս դեմ շվեդ ոստիկանների անմարդկային վերաբերմունքի բացահայտմանը»,– ասել է նա՝ հավելելով. «Մենք կառավարություն չունենք, որ մեր քաղաքացու իրավունքները դրսում պաշտպանի: Տղաս Շվեդիայի ոստիկանությունում վատ է զգացել, ընկերները մեքենայով արագ հասցնելուց են եղել հիվանդանոց, ոստիկանները կանգնեցրել են, էդ պահին տղաս հետ է տվել ու ընկել է գետնին, որ ընկել է, մի կին ոստիկան եկել ոտքով խփել է, ասել է՝ բարձրացիր, դերասանություն մի արա, դուք էմիգրանտներ եք, մեր կյանքը կերել եք: Տղաս ասել է՝ մի բաժակ ջուր տվեք, վատ եմ զգում, ջուր էլ չեն տվել, որից հետո նա մահացել է ոստիկանությունում:

Ընտանիքի փաստաբանը նաև քաղհայցով է դիմել դատարան՝ ընդդեմ Շվեդիայի ոստիկանության, սակայն այդ առթիվ դեռ վճիռ չկա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns