Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Կարեն Վրթանեսյան. «Չնայած մենք 25 տարուց ավելի է փաստացի պատերազմում ենք, բայց շատ վատ ենք ճանաչում Ադրբեջանին». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

2012 թ. ստեղծված «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամը պատրաստվում է հունիսին ադրբեջաներենի ուսուցման ու ադրբեջանական մամուլի ուսումնասիրման եռամսյա դասընթաց անցկացնել:

Դեռևս նախորդ տարի ապրիլյան պատերազմից առաջ «Զորակնը» «Ադրբեջան 1» կոչվող ներածական ծրագիրն էր իրականացրել, որի շրջանակներում նույնպես որոշակիորեն ուսուցանել են ադրբեջաներենը, ինչպես նաև բազային գիտելիքներ են մատուցել Ադրբեջանի մասին ռազմական տեսանկյունից:

«Այս տարի այդ նույն ծրագիրն ենք անելու ավելի խորացված մակարդակով՝ նպատակ ունենալով աշխատել ատաջին հերթին այդ ոլորտի մարդկանց, ռազմական, անվտանգության գերատեսչությունների հետ: Պատրաստվում ենք հունիսի սկզբին սկսել եռամսյա խորացված ծրագիրը, որի ընթացքում կուսուցանվի ադրբեջաներեն, մասնակիցները կծանոթանան Ադրբեջանի մեդիաոլորտի, ռազմական աշխարհագրության վերաբերյալ հարցերին: Լինելու են նաև ներածական դասախոսություններ Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ»,– պատմեց մեզ հիմնադրամի հիմնադիրներից ու հոգաբարձուներից՝ Կարեն Վրթանեսյանը:

«Զորակնը» դասընթացներ է կազմակերպում նաև լրագրողների համար, որից մեկը՝ «Ադրբեջանը լուրերում» անունը կրող դասընթացը, ավարտվել է մոտ մեկ շաբաթ առաջ: Դասընթացի ընթացքում Հայաստանի լրագրողներին ծանոթացնում էին ադրբեջանական մեդիադաշտի հետ, թե ինչպես ճիշտ ներկայացնել ադրբեջանական լուրերը, ծանոթացնում ադրբեջանական քարոզչության որոշ թեզերի ու հնարքների հետ: Նմանատիպ դասընթացները հնարավորություն են տալիս ավելի օբյեկտիվ ու սթափ դիտարկել ու ներկայացնել Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները: Հիմնադրամի ծրագրերն ինքնաֆինանսավորվող են, կազմակերպած դասընթացները վճարովի են՝ մասնակիցները որոշակի գումար են վճարում մասնակցության համար: Հիմնադրամի կապիտալը հավաքագրվում է հիմնականում անհատական նվիրատվությունների, ինչպես նաև հոգաբարձուների կողմից կատարված ֆինանսավորման արդյունքում:

Հավելենք, որ հիմնադրամի հիմնական ու մշտական ծրագրերից է «Ռազմինֆո» լրատվական կայքը:

Կարեն Վրթանեսյանը խոսելով հունիսին կայանալիք դասընթացի մասին՝ նշում է, որ այդ ծրագրին կարող են մասնակցել ինչպես ռազմական ու հարակից ոլորտների հետ կապ ունեցող անձինք, այնպես էլ արտաքին քաղաքականության, ինչպես նաև՝ անվտանգության փորձագետներ, ովքեր այդ թեմաներով զբաղվում են և ցանկանում է՛լ ավելի խորացնել իրենց գիտելիքները, նաև լեզվական հիմք ստանալ, ինչը հնարավորություն կտա աշխատել ադրբեջանական աղբյուրների հետ ուղղակիորեն և ոչ թե թարգմանություններով ու վերաշարադրված տարբերակներով:

Ըստ նրա՝ ծրագիրը ադրբեջանական մեդիադաշտը, աղբյուրները մեր մասնագետների համար ավելի հասանելի դարձնելու նպատակ ունի:

Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնադրամն ունի ընդհանուր գիծ, ուղղություն, որի հիման վրա էլ աշխատում են, այն ունի սկզբունքներ ու նպատակներ և հիմնական նպատակը առաջին հերթին ռազմական անվտանգության ոլորտի փորձագետների կրթումն է: Վերջինս իրենց վերջին ծրագրերից առանձնացրեց փետրվարին Հայաստանում առաջին անգամ տպագրված ադրբեջաներեն–հայերեն և հայերեն–ադրբեջաներեն ռազմական եզրերի բառարանի հրատարակումը:

«Փաստի» այն հարցին, թե հայաստանյան ռազմական լրագրությանը ինչ գնահատական կարելի է տալ, Վրթանեսյանը պատասխանեց, որ թե՛ փորձագիտական և թե՛ լրագրողական ոլորտում դեռ ահռելի անելիք կա:

«Չնայած մենք 25 տարուց ավելի է փաստացի պատերազմում ենք, բայց, ցավոք սրտի, շատ վատ ենք ճանաչում մեր հարևաններին, ոչ միայն Ադրբեջանին, այլև Վրաստանին, Թուրքիային և Իրանին: Փոքր ոլորտներ կան, որտեղ կա գիտելիք, քանի որ որոշակի օբյեկտիվ պատճառների հետ կապված կենտրոնացած ենք այդ ոլորտների վրա: Սակայն կան նաև շատ մեծ բացեր ու առաջին հերթին հենց Ադրբեջանի հետ կապված»,– պատասխանեց նա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League