Զիմբաբվեում սկսել են փղերին թունավորել ցիանիդի միջոցով
SOCIETYԶիմբաբվեում 14 փղերի են սպանել ցիանիդի միջոցով: Նրանց մեծ մասին գտել են Hwange ազգային բնայգում, որը տխուր հռչակ Է ձեռք բերել հուլիսին այստեղ ամերիկացի ատամնաբույժի կողմից Սեսիլա առյուծի սպանությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Toronto Sun-ին:
Սպանված բոլոր փղերի ժանիքները սղոցված են եղել:
Ազգային բնայգին 53 հազար փղերի բնակության վայրն Է, եւ որսագողության դեպքերն այստեղ հազվադեպ չեն: Սակայն Hwange-ի աշխատողները նշում են, որ աճող տարածում Է գտնում ցիանիդի աղերով կենդանիների թունավորումը, որոնք Զիմբաբվեում լայնորեն օգտագործվում Է հանքագործական արդյունաբերության մեջ:
Պարզվել Է, որ որսագողները թույն են ավելացնում նարնջի եւ եգիպտացորենի կողրերի մեջ, որոնցով հրապուրում են փղերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



