Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Չգիտեմ՝ ոնց որ չհավատամ, որ չի գալու, ախր պիտի ապրեր…». ասում է Արմենակ Ուրֆանյանի մայրը

SOCIETY

«Արմենպրես»-ի «Հերոսի ծնողները» նախագիծն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի հերոս, Մարտակերտում նահատակված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրիկին՝ Համեստ Ներսիսյանին:

Տիկին Համեստին առաջին անգամ չէ, որ տեսնում էի. միջոցառումների ժամանակ հաճախ էի հանդիպում, մտովի կառուցում էի նրա կերպարը ու փաստորեն, չէի սխալվում: Ինձ համար արտաքինից բավականին խիստ թվացող տիկին Համեստը ներքուստ շատ փխրուն ու բարի է, փխրուն, բայց միեւնույն ժամանակ կյանքի պայքարում չնահանջող. Արմենակ Ուրֆանյանի մայրը, հավանաբար, այսպիսին էլ պիտի լիներ:

Ինչ էլ պատմում էր, միայն ժպիտով, ասում է՝ Արմենի թողածը միայն լուսավոր հիշողություններն են որդու մանկության, դպրոցական տարիների, ռազմական ուղով շարժվելու որոշման, բանակին ու իր զինվորներին անչափ նվիրվելու, ի վերջո առաջին սիրո մասին:

«Հիմա, որ հետ եմ նայում, մտածում եմ՝ կարծես նրան բերած լինեմ հենց հայրենիքի համար. հունվարի 28-ին էլ ծնվեց»:

Արմենակի ծնվելուց հետո ընտանիքը մե՛կ հայրենիքում է եղել, մե՛կ Ռուսաստանում է փորձել մշտական բնակություն հաստատել, բայց երեխաները նախընտրել էին Հայաստանը: Տիկին Համեստի խոսքով՝ նրանց համար հայրենիքում ապրելն ազատություն նման մի բան էր:

«Արմենս շատ ակտիվ էր, բայց միեւնույն ժամանակ լսող: Դեռ դպրոց չէին գնում, տեղափոխվեցինք Ռուսաստան, մի քիչ մնացինք, բայց ամեն ամառ երեխաներին Հայաստան էի բերում տատիկի մոտ: Զգում էի, որ Ռուսաստանին դժվարությամբ են հարմարվում, հայրենիքը ձգում էր:  Մի պահ նորից վերադարձանք Հայաստան, կարճ ժամանակ դպրոց գնաց այստեղ, բայց հետո էլի տեղափոխվեցինք Ռուսաստան: Դե հայ ենք, երեխաներ են, անընդհատ հեռուստացույցով  տեսնում էին, լսում պատերազմի մասին, հարցեր էին տալիս, մեկ-մեկ էլ պառկում էինք իրար հետ՝ ես ու երկու եղբայր, սկսում էի պատմել արցախ յան դեպքերի մասին, նրանց այդ պատմությունները հետաքրքիր էին»:

Արմենակի համար ոչ միայն պատմություններն էին, փաստորեն, հետաքրքիր, այլեւ հենց ռազմական ոլորտը. մի քանի անգամ Սուվորովի անվան ռազմական ուսումնարանի կողքով անցնելիս մտածել ու բարձրաձայնել էր՝ մի օր անպայման գեներալ է դառնալու:

«Վազգեն Սարգսյանով էր միշտ հիանում՝ որպես իսկական հայի կերպար: Մենք դեմ չէինք, որ ռազմական ուղով առաջ գնա, բայց ասացի՝ Արմեն ջան, եթե ծառայելու ես, գնա Հայաստան, քո հայրենիքում ծառայի, բայց ով իմանար, որ 25 տարի այսպիսի վիճակ է: Ի վերջո, ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. սկզբնական շրջանում մենք Արմենիս հետ չէինք, մենակ եկավ, այստեղ՝ մորս մոտ էր մնում: Փոքր եղբայրն էլ չդիմացավ, ասաց՝ էլ չեմ մնում, եկեք գնանք Հայաստան: Բոլորով վերադարձանք»:

Սենյակի պատերին Արմենակի՝ տարբեր ժամանակներում արված նկարներն էին, զինվորական համազգեստները, շքանշանները, պատվոգրերը, մատյաններ հերոսի կատարած գրառումներով եւ նրա զենքի կտորները: Տիկին Համեստն ասում է՝ այնտեղ, որտեղ հիմա որդու համազգեստներն են, մի ժամանակ կախված էին նրա մեդալները, որոնց հերոսն արժանացել էր սպորտի ոլորտում գրանցած հաջողությունների համար: Ամեն մրցույթից առաջ մարտական էր տրամադրվում, նախքան գնալը տատիկին ասում էր՝ մեխը խփի, գալիս եմ:

«Արմենս լավ մարզիկ էր, թաեքվոնդո մարզաձեւով էր զբաղվում: Հետո հայրն առաջարկեց, որ հաճախի ձյուդոյի պարապմունքների, դա էլ արեց: Նաեւ շատ լավ լողալ գիտեր»:  

Ինստիտուտում Արմենակը հրետանավորի մասնագիտությունն էր ընտրել, սակայն երրորդ կուրսում հասկացել էր, որ ուղղությունը փոխել է պետք դեպի հրաձգային վաշտ:

«Արմենս կրակել էր շատ սիրում. հետո ես նեղացա նրանից, ասացի, որ չեմ խոսելու նրա հետ այդ որոշման պատճառով, որովհետեւ ես դեմ էի,  գիտեի, թե ինչ բան է առաջին գիծը, բայց արի ու տես, որ որդուս համար առաջին գիծ պահելը հպարտություն էր: Արմենիս մարտավարության դասախոսի հետ էլ մի օր հանդիպեցինք, մի քանի բան պատմեց: Ասում էր՝ Արմենս դասի ժամանակ հարցեր չէր տալիս, բայց շատ ուշադիր էր լսում,  դասի վերջում մոտենում, բոլոր հարցերը հերթով տալիս էր: Գնացել, դիվերսիաների մասին սկավառակներ էր գնել, նայում էր, ուսումնասիրում էր, թե որ պարագայում ինչ պետք է անել:  Ավարտելուց հետո համարյա երկու տարի Արցախում մնաց, չեկավ. այնքան հարմարվեց, կարծես Մարտակերտից լիներ: Դե, արձակուրդներ ուներ, հետո էլ, երբ Գոհարիկը հայտնվեց, շաբաթվա վերջ մեկ-մեկ գալիս էր»:

Գոհարիկը Արմենակի հարսնացուն էր. նրան առաջին անգամ տիկին Համեստն էր տեսել իր մարզասրահում. տեսել ու նրա խոսքով՝ քարացել էր աղջկա տեսքից:

«Շատ ուրիշ է Գոհարիկը. ինքն էլ Արմենիս նման բոյով, շատ համեստ է ու բարի. մի անգամ շատ հանգիստ խոսք բացեցի, դե, մենք Արմենիս հետ ընկերներ էինք, ամեն հարցում իրար հետ խոսում էինք, ասացի՝ տղես, նենց աղջիկ եմ տեսել, դարձավ, ասաց՝ դե քո ճաշակը գիտենք, ու ծիծաղեց: Գոհարիկի նկարը ցույց տվեցի ու զգացի, որ հավանել է: Մի օր էլ դեսից- դենից խոսում էինք,  կանգնեցի, շատ ուղիղ ասացի՝ Գոհարիկ, դու, որ իմ տղային տեսնես, հաստատ չէ չես ասի: Հիմա Գոհարիկս կարմրել է, չգիտի՝ ինչ ասի, ու ծիծաղում ենք:

Երկուսն էլ շատ ամաչկոտ էին, որոշեցի մի պատահական հանդիպում կ ազմակերպել, ու հա, հենց իրար տեսան, ես զգացի, որ միանգամից հավանեցին իրար: Բա, նշանադրությունն ինչ պատահական եղավ: Գիտեք, Արմենս նման որոշումներ կայացնում էր, բայց իր ամեն քայլը  վստահ էր անում, կշռադատելով: Ամենակարեւորը Արմենիս մեջ մաքրություն, բարություն շատ կար, ու իրար շատ էին նման: Նրանք երկուսն էլ առաջին անգամ էին սիրում»:

Գոհարիկը մի անգամ Արմենակին հարցրել էր՝ արդյոք լինում են դեպքեր, երբ պայմանագրային զինծառայողները դիրքեր չեն բարձրանում, Արմենակը պատասխանել էր, որ դիմում գրելու դեպքում, կարող են մնալ զորամասում, այնտեղ անցկացնել ծառայությունը, հարսնացուն առաջարկել էր նրան դիմում գրել ու նույնպես դիրքեր չբարձրանալ,  Արմենակը շատ կարճ պատասխանել էր՝ չեմ կարող:

«Շատ ուրիշ ձեւի էր սահմանը պահում, գործի մեջ հմուտ էր: Երկու հրաձգային գումարտակ էր փոխել, իր հրամանատարին ասել էր՝ ամենաթափթփված գումարտակը տվեք ինձ, ես ոտքի կհանեմ: Միշտ այդպես ձգտում էր դեպի լավը, դեպի առաջ ու տարբերվում էր ամեն ինչով: Բանակից, զինվորական կյանքից ընդհանրապես չէր խոսում, մեր զրույցները հիմնականում նրա զինվորների մասին էին: Ո˜նց էր սիրում իր տղերքին, ո˜նց էր պահում: Մի օր նշանածն այստեղ էր, հիվանդ էր, ասաց՝ ես քեզ կբուժեմ, նարինջը կտրեց, սխտորը լցրեց վրան ու ասաց՝ դե կեր, հպարտ-հպարտ ասաց՝ բա, իմ զորքը սենց եմ պահում:

Թոնիր էր պատրաստել իրենց մոտ, ամեն հարմարություն ստեղծել էր, ասում էր՝ ինչի պիտի իմ զինվորը խորոված չուտի, ու չհաշված տան պահածոները, մուրաբաները, որոնք Արմենս կյանքում չէր ուտում, բայց  ամեն անգամ տանում էր իր հետ սահման: Զինվորներն իր համար առաջին տեղում էին: Նրանց համար իսկական ընկեր էր, ցանկացած հարցում ինչ գնով էլ լիներ, պիտի հասներ օգնության»:

Որդու զինվորները մինչև այսօր էլ այցելում են տիկին Համեստին, պատմում նրան Արմենակի կյանքի մասին անհայտ մնացած պատմություններ, որոնցում  հերոսի մայրը նորովի է բացահայտում հարազատ որդուն, նրա կերպարն ամբողջացնում՝ լավագույն հատկություններին ավելացնելով եւս մի քանիսը:

«Բանից պարզվում է, որ իմ տղային այնքան մարդ է ճանաչել, որ չենք էլ իմացել. դե, երբեք չի խոսել իր շրջապատի մասին, շատ համեստ էր: Մի անգամ հարցրեց ինձ՝ կարող ես ասել՝ մարդու ամենաարժեքավոր հատկությունը որն է, ասացի՝ որն է, տղես, պատասխանեց՝ համեստությունը: Զինվորները փաստում են, որ լավ հրամանատար, լավ ընկեր լինելուց զատ Արմենս նախեւառաջ լավ մարդ էր: Ընկերները պատմում են, որ երբ դիրքերից իջնում էին, Արմենս առաջարկում էր՝ հավաքվեն, նստեն միասին, զրուցեն, ու միշտ ասում էր՝ ես ոչ մի քայլ հետ չեմ գնալու, որովհետեւ հիմա, որ հետ գնաս, 50-60 տարի հետ ո կարող  է նորից նույն խրամատում հայտնվես ու պայքարդ շարունակես, ասում են՝ ու այո, նա իր գործով դա ապացուցեց, որ ոչ մի քայլ հետ չի գնալու»:

Հերոսի մայրը համոզված է՝ այժմյան սերունդը շատ դասեր քաղեց թե ապրիլյան պատերազմից, թե ապրիլյան հերոսների պայքարից: Ասում է՝ չգիտի՝ արդյոք պատերազմի տարիներին ծնված ու մեծացած սերնդի նման սերունդ նորից կլինի՞:

«Նրանցից ո՞ր մեկս նման բան կսպասեր, բայց մի պահ էլ մտածում եմ՝ ախր, սա դժվարությունների միջով անցած, հաղթահարած  սերունդն է: Շատերը գիտեն, խոսում են տղաների մասին,  բայց դրա հետ մեկտեղ կան մարդիկ, որ չեն էլ ճանաչում, անտարբեր են: Երթուղայինի մեջ մեկ-մեկ խոսք եմ բացում, տեսնեմ՝ գիտեն, բայց չէ, չեն ճանաչում, նրանց դա չի հետաքրքրում: Ամեն դեպքում կարծում եմ՝ պատերազմը խորը հետք թողեց, առաջին գիծ կանգնած տղաները  պարզապես ապացուցեցին, որ եթե մարդու ոգին տեղն է, ուրեմն առանց զենքի էլ նա հնար կգտնի պայքարելու»:

Տիկին Համեստի համար որդու հետ քայլելը, նույնիսկ հյուր գնալն էր հպարտություն. հիմա ուզում է առաջ նայել, բայց վախենում է ժամանակի հետ խորացող կարոտից ու դատարկությունից:

«Ահագին ժամանակ է անցել, բայց ոնց որ երեկ լիներ: Չգիտեմ՝ ոնց որ չհավատամ, որ չի գալու, ախր պիտի ապրեր»:

Սյուզի Մուրադյան


Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հ.Գ. Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Անդրանիկ Զոհրաբյան եւ Քյարամ Սլոյան. հերոսներ, որոնք կյանքի գնով պաշտպանեցին իրենց վստահված դիրքը՝ ընկերոջ կյանքը գերադասելով սեփականից, անուններ, որոնք հավերժ կապված կլինեն իրար:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League