Եւս չորս եվրոպական երկիր երկարացրել է Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների դեմ պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԵւս չորդ եվրոպական երկրներ՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան ու Ուկրաինան, երկարացրել են Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների դեմ պատժամիջոցները։
Եվրամիության կայքը հայտնում է, որ Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի անդամ Նորվեգիան, ԵՄ անդամակցության թեկնածուներ Չեռնոգորիան ու Ալբանիան, նաեւ Ուկրաինան միացել են «Խորհրդի որոշմանը»։
Բրյուսելում նշել են, դրանով իսկ այդ պետությունները ցույց են տվել, որ իրենց ազգային քաղաքականությունը «համապատասխանում է ԵՄ որոշմանը»։
Մարտի կեսերին Եվրոպական խորհուրդը եւս վեց ամսով երկարացրել էր մի շարք ռուսաստանցիների ու ուկրաինացիների դեմ պատժամիջոցները, որոնք գործում են 2014-ից սկսած։ «Սեւ ցուցակում» ընդգրկված անձանց արգելվում է մտնել ԵՄ, ԵՄ տարածքում նրանց ակտիվները սառեցված են։ Պատժամիջոցները տարածվում են նրանց վրա, ովքեր Բրյուսելի կարծիքով, վնաս են հասցնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը։



