Թբիլիսիի քաղաքականությունը ստիպում է մտածել ժնեւյան քննարկումների շարունակության մասին․ ՌԴ ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՀարեւանների հետ նորմալ հարաբերություններ հարթելու հարցում Թբիլիսիի դժկամությունը ստիպում է մտածել Անդրկովկասի մասին ժնեւյան քննարկումները նույն ձեւաչափով շարունակելու նպատակահարմարության մասին։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։
«Թբիլիսին արեւմտյան հովանավորների աջակցությամբ շարունակում է քաղաքական- քարոզչական պղպջակներ բաց թողնել միջազգային հարթակներում, որոնց միակ իմաստն է օրինականացնել հարեւանների հետ նորմալ հարաբերություններ կառուցելու՝ Վրաստանի դժկամությունը,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից,- Զարմանալի է արդյո՞ք, որ վրացական պատվիրակությունը պարբերաբար հրաժարվում է կառուցողական աշխատել Անդրկովկասում անվտանգության հարցերով ժնեւյան քննարկումներում»։
«Այս իրավիճակում ստիպված ենք լրջորեն մտածել ժնեւյան քննարկումները ներկա ձեւաչափով շարունակելու նպատակահարմարության մասին»,- հավելել են նախարարությունից։
Ռուսաստանի ԱԳՆ-ի կարծիքով մայիսի 3-ին կոնսենսուսի բացակայության պայմաններում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Վրաստանի մասին կայացրած որոշումը միջազգային հարթակներում Անդրկովկասի իրավիճակի մասին իր տեսակետները առաջ մղելու ՝ Թբիլիսիի հերթական փորձի դրսեւորումն էր․
«Փաստաթուղթը ապշեցնում է իր կողմնապահությամբ, իրականությունից աբսուրդի աստիճանի հեռու լինելով։ Հռչակվում է Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի գոյություն չունեցող պատկանելիությունը Վրաստանին, փորձեր են ձեռնարկվում Վրաստանի հետ այդ հանրապետությունների կոնֆլիկտային հարաբերությունների, այնտեղ տիրող ներքին իրադրության համար պատասխանատվությունը Ռուսաստանի վրա գցել»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։



