Ռուսաստանը Թուրքիայի եւ Իրանի հետ կվերահսկի Սիրիայի անվտանգության գոտիները
INTERNATIONAL NEWSՍիրիայում լարվածության թուլացման գոտիների սահմանի երկայնքով անվտանգության ուղիներ կստեղծեն, որոնք կվերահսկեն Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի զորամիավորումները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Նրա խոսքով՝ անվտանգության ուղիները ներառում են դիտորդական կետերը՝ հրադադարի ռեժիմին հետեւելը վերահսկելու համար եւ վերահսկիչ անցկատերեը՝ քաղաքացիական բնակչության առանց զենքի տեղաշարժն ապահովելու համար, ինչպես նաեւ մարդասիրական օգնություն հասցնելու եւ տնտեսական գործուենությանը փոխգործակցելու նպատակով։
Այս բոլոր աշխատանքները կվերահսկվեն վերոնշյալ երեք երկրների անձնակազմի ու զորամիավորումների կողմից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



