Yerevan, 20.December.2025,
00
:
00
BREAKING


Հնդիկներին հասկանալը դժվար է. սովորույթներ, որոնք սարսափեցնում են զբոսաշրջիկներին

LIFE

Արևմուտքի մարդկանց համար Հնդկաստանն իսկական հանելուկ է: Այն հիացնում է իր բազմազան մշակույթով, հարուստ պատմությամբ և մարդկանց համար տարօրինակ մի շարք սովորույթներով: Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել այդ սովորույթներից ամենահետաքրքիրները:

Էքստրիմ մանուկների համար

Հնդկաստանի հարավարևմտյան նահանգ Կարնատակայում տարին մեկ անգամ կարող եք հանդիպել այնպիսի պատկերի, որից արյունը Ձեր երակներում կսառչի: Ավելի քան 500 տարի շարունակվում է հետևյալ սովորությունը. Սոլապուր քաղաքի տաճարի տանիքից ամեն տարի հնդիկները երեխաներին ցած են նետում: Համարվում է, որ արարողության անցկացումից հետո երեխան առողջ և ուժեղ կմեծանա:

Զարմանալին այն է, որ այս բոլոր տարիների ընթացքում ոչ մի երեխա այս արարողության հետևանքով չի տուժել: Աշտարակ-տաճարը, որից նետում են նրանց, իհարկե, երկնաքեր չէ. այն ունի 15 մ-ից մի փոքր ավելի բարձրություն: Աշտարակի տակ երեխաներին բռնում են՝ հաստ և ձգված կտորները պահած: Սակայն տեսնելը, թե ինչպես են այսպիսի բարձրությունից ցած նետում փոքրիկի, որի անգամ 11 ամսականը չի լրացել, սարսափելի է:



Զբոսաշրջիկների արձագանքներ. «Թվում է, թե այն, ինչը պատահեց Հնդկաստանի Նագրալա գյուղում, սարսափ ֆիլմից մի հատված էր: Վախից ճչացող նորածին երեխաներին ցած էին նետում հինդուական տաճարից, որի բարձրությունը հավասար էր երեքհարկանի տան բարձրությանը: Մենք առհասարակ չէին պատրաստվում հայացք նետել այդ տեսարանին. ամեն ինչ պատահաբար ստացվեց: Սարսափելի էր»: Այս մեկնաբանությունը թողել է զբոսաշրջիկ Նատալյան shkolazhizni.ru կայքում:

 

Հնդկական համընդհանուր պիրսինգ

Փետրվարին երեք օր շարունակ հնդիկները նշում են կրոնական Տայպուսամ տոնը՝ օր, երբ աստվածուհի Պարվատին իր որդի Մուրուգանու աստծուն նիզակ տվեց, որի շնորհիվ էլ վերջինս հաղթեց չար ոգիներին:

Հավատացյալների հսկայական բանակ (ամեն տարի շուրջ 2 մլն մարդ) խոցում է իր մարմնի բոլոր հնարավոր հատվածները՝ ոտքից մինչև գլուխ, հատկապես՝ մեջքն ու կուրծքը: Համընդհանուր այս «պիրսինգը» այնքան սարսափելի չէր թվա, եթե չլիներ այն փաստը, որ մարմնի վրայի բոլոր անցքերն արվում էին տարբեր «գործիքների» միջոցով՝ գամսեղների, խոշոր կեռիկների կամ փոքրիկ նիզակների: Այս ամենն անելով՝ հնդիկները փորձում են ցույց տալ աշխարհին, որ հավատարիմ են Մուրուգանու աստծուն և խնդրում են նրանից խնդրանքներն իրականացնել:


Ի սկզբանե սովորույթը մի փոքր այլ կերպ էին իրականացնում. հնդիկներն ուղղակի փոքրիկ նիզակ էին խրում լեզուների մեջ: Սա հիշեցնում էր նրանց այն մասին, որ մեդիտացիայի ընթացքում հարկավոր է լուռ մնալ:

Զբոսաշրջիկների արձագանքներ. «Արարողությունը սկսվեց երթով, որն ուղղված էր դեպի Աջանտայի քարանձավներ: Դրան մասնակցում էին մարդիկ՝ իրենց հետևից քարշ տալով յուրօրինակ հորթերի, որոնց կոչում են կավադիս: Կավադիսներին կեռիկներ էին ամրացնում, որոնք այնուհետև խրում էին իրենք իրենց մաշկի մեջ և 4 կմ տարածությունը անցնում էին այդ կեռիկներով հորթին քարշ տալով: Կրոնական ծիսակատարության ժամանակ մոլի հավատացյալները վնասվածքներ էին հասցնում իրենց, այտերը և լեզուն խոցում էին սուր պողպատե իրերով»: Այս մեկնաբանությունը թողել է զբոսաշրջիկ Նադեժդան log-in.ru կայքում:

Մահացածների դիակիզում

Հնդկաստանի բնակչության հիմնական մասը՝ ուղղափառ հինդուականները, որոնք մեկ միլիարդից ավել են, նախընտրում են մահացածների դիակները այրել:

Դրա համար իդեալական վայր են համարում սուրբ գետ Գանգեսի ափը: Մահացածների 99%-ին այրում են բաց տարածություններում՝ հիմնականում գետի ափի ազատ տարածություններում, իսկ մոխիրը լցնում են Գանգեսի սուրբ ջրի մեջ: Եթե դիակիզումն արվել է ոչ Գանգեսի ափին, ապա մահացածի հարազատները պահում են մոխիրը, սպասում հարմար պահի, երբ նրանցից մեկը կգնա Հնդկաստանի այդ հատվածը և մոխիրը կլցնի սուրբ ջրի մեջ:

Զբոսաշրջիկների արձագանքներ. «Մեր հանգստի ժամանակ հեռվից տեսանք դիակիզման արարողությունը: Պատկերացրեք, այստեղ ոչ ոք չի լալիս, ոչ ոք սև չի հագնում: Բոլորը սպիտակ են հագնում»: Այս մեկնաբանությունը թողել է զբոսաշրջիկ Նիկոլայը forum.awd.ru կայքում:

Արարողակարգային ինքնասպանություններ

Հնդկաստանում տարածված է կանանց ինքնահրկիզումը: Ծիսակատարողական ինքնահրկիզումը նրանք անվանում են սատի: Սատին հիմնականում անց է կացվում գետի ափին կամ որևէ այլ ջրային տարածության կողքին: Արարողությունից առաջ այրին հանդիսավոր լվացվում է, արձակում է մազերը, հագնում է իր լավագույն հանդերձներն ու զարդարանքները:

Սովորույթի համաձայն՝ այրին պետք է այս ծիսակատարությունն անցկացնի ամուսնու մահից հետո չորս ամսվա ընթացքում: Եթե նա արդեն հայտարարել է, որ իրեն կրակին է տալու, ապա այլևս չի կարող հրաժարվել այդ մտքից: Այն, ինչը եվրոպացիների համար վայրագություն է համարվում, հնդիկների համար սխրագործություն է: Սակայն այս արարողակարգը պաշտոնապես արգելված է երկրում:

Զբոսաշրջիկների արձագանքներ. այսպիսի սարսափելի սովորույթի մասին մեկնաբանություններ գտնել չստացվեց: Կա՛մ զբոսաշրջիկներից ոչ ոք չի հանդիպել այս երևույթին, կա՛մ էլ խոսելու կարողությունն է կորցրել դա տեսնելուց հետո:

Օձերի անեծք

Օձերն իրենց ավելի ազատ աշխարհում երևի ոչ մի տեղ չեն զգում, քան Հնդկաստանում: Դուք այս սողուններին կհանդիպեք ոչ միայն ջունգլիներում, գետերի կամ լճերի ափերին, այլև ավտմայրուղիներում կամ հյուրանոցային հարմարավետ համարներում:

Հնդիկների համար օձերին թե՛ դիտմամբ, թե՛ պատահաբար սպանելը ծանր մեղք է: Երկրի հարավային հատվածում սպանված օձի համար անպայման թաղման արարողություն է իրականացվում: Նրա մնացորդները ծածկում են մետաքսե կտորով, դնում են ծառի տակ և դիակիզում են: Այնպես որ, Հնդկաստանում մարդկանց սողունների հետ տեսնելը զարմանալի չպիտի լինի:

Զբոսաշրջիկների արձագանքներ. «Հնդկաստանում ճանապարհորդության ժամանակ ծանոթացա Կիսհակումկարա Օմանա անունով մի կնոջ հետ: Օձերը նրան խայթել էին ուղիղ քսան անգամ, որից տասնութը՝ կոբրաներ էին, իսկ երկուսը՝ իժեր: Առաջին անգամ այդպիսի դեպք պատահել է, երբ Օմանան 14 տարեկան էր և լողում էր գետում: Օձերը հարձակվել են նրա վրա տանը, շուկա գնալու ճանապարհին, ընկույզի վերամշակման գործարանում, որտեղ աշխատում էր, և անգամ գյուղական տաճարում: Միևնույն ժամանակ, Օմանան երբեք չի փորձել պաշտպանվել կամ կտրուկ շարժումներ անել: Վերջին խայթոցից հետո դժբախտ կինը այցելել է տեղի աստղագուշակին, որն էլ կատարվածին բացատրություն է տվել: Ըստ նրա՝ Օմանան իր անցած կյանքերից մեկում դարձել է օձերի թագավորի վախճանման պատճառ: Եվ ադ օձը հոգին փչելուց առաջ անիծել է կնոջը: Նա խոստացել է, որ հաջորդ կյանքում մահվան աստված Յաման 21-րդ օձի հետ կխլի կնոջ կյանքը»: Այս մեկնաբանությունը թողել է զբոսաշրջիկ Եկատերինան ancient.astrostar.ru կայքում:

Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant International