CHANEL-ի նոր հավաքածուի ցուցադրությունը
LIFEՆորաձևության ամեն սեզոն ցուցադրության հյուրերը գուշակում են, թե այս անգամ ինչ տեսքով ու որտեղ տեղի կունենան Chanel-ի ցուցադրությունները:
Թվում է՝ Կառլ Լագերֆելդի համար չկա անհնարին բան:
Այս անգամ հանդիսատեսի աչքի առաջ վեր է հառնել օդանավակայանի իսկական տերմինալ:
Աերո-թեմային որպես աջակցություն՝ Լագերֆելդի հավաքածուի հիմնական պրինտը դարձել են ինքնաթիռների սիլուետները:
Իրերը դարձել են անխոնջ ճանապարհորդի զգեստապահարանի արտացոլումը:
Այստեղից էլ գալիս է ֆունկցիոնալ բազմաշերտությունը, բազմաթիվ աքսեսուարները՝ խոշոր ակնոցները, պայուսակները, զարդերն ու ձեռնոցները:
Պոդիումային հավաքածուների լեյտմոտիվը մնում է թվիդե կոստյումը՝ Կոկո Շանելի գլխավոր հայտնագործությունը, գրում է Past.am-ը:












1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
3
“Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”
4
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the...
5
"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League



