Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Նորագույն համակարգերի միջոցով կզսպվեն բնական աղետների ռիսկերը. ստորագրվեց եռակողմ հուշագիր

SOCIETY

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ՄԱԿ-ի Զար­գացման ծրագրի հայա­ստանյան գրասենյակի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի միջև ստորագրվեց եռակողմ հուշագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի Մարքեթինգի  վարչությունից, հուշագրի շրջանակում կողմերը ամրագրում են իրենց մտադրությունը՝ համատեղ ուժերով մեղմելու Հայաստանում գյուղատնտեսական հատվածում առկա կարկտահարության հետևանքները:

Իրականացվող ծրագրի շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման համար ֆերմերներին կտրամադրվեն մինչև 7 տարի ժամկետով ՀՀ դրամով նպատակային վարկեր՝ սկսած 12.5% տարեկան տոկոսադրույքից: Իր հերթին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից ֆերմերներին անհրաժեշտ կարկտապաշտպան ցանցերի 20%-ը կտրամադրվի որպես դրամաշնորհային ներդրում:

Նախագծի ընթացքում ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից ֆերմերներին կտրամադրվի խորհրդատվություն կարկտապաշտպան համակարգերի պահպանման, օգտագործման և խնամքի վերաբերյալ, կիրականացվի չափագրման, ցանցերի ամրացման կոնստրուկցիաների տրամադրման և ցանցերի տեղադրման գործընթացը:

«Ծրագրի կարևորագույն նպատակներից է Հայաստանում ձևավորել և զարգացնել ֆերմերային տնտեսությունները, բնական աղետներից պաշտպանել նորագույն համակարգերի կիրառման մշակույթը: Բանկը հիմնադրման օրվանից  ֆերմերների կողքին է, նրանց գլխավոր աջակիցներից է: Չնայած այն հանգամանքին, որ բանկը շահույթ ակնկալող կազմակերպություն է, մենք մեր հաճախորդներին միայն ֆինանսական միջոցներ չէ, որ տրամադրել ենք:  Քսան տարիների ընթացքում մեր գործընկերներին փոխանցելով կուտակված գիտելիքներն ու հմտությունները՝ միշտ եղել ենք նորարարությունների, միջազգային լավագույն փորձի կիրառման  նախաձեռնողներից»,- իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կարևորում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, որը նոր խթան կհանդիսանա կլիմայական ռիսկերի նվազեցման այլընտրանքային մոտեցումների տարածման համար: Այս համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի կողմից արդեն իսկ ներկրվել են իտալական ցանցեր, որոնք ունեն առնվազն 12 տարվա երաշխիք և բարձր արդյունավետություն»,-ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը: Նա նաև ավելացրեց, որ ստորագրված հուշագիրն ուղղված է կարկտապաշտպան ցանցերի արդյունավետության վերաբերյալ տվյալների հավաքագրմանն ու փաստաթղթավորմանը, որը կներկայացվի ՀՀ կառավարությանը:

«Ստեղծված լինելով ՀՀ կառավարության կողմից որպես Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման բազմաճյուղ մեխանիզմների կայացմանն օժանդակող կառույց՝ մենք խիստ կարևորում ենք այս համագործակցությունը, քանի որ այն, բացի նրանից, որ անմիջական օժանդակություն է ապահովում հայ ֆերմերին և նպաստում է ռիսկերի նվազեցման այլընտրանքային մոտեցումների տարածմանը, նաև ցուցադրում է աղետների ռիսկի նվազեցման գործընթացում տարբեր կառույցների միջև համագործակցության արդյունավետությունն ու անհրաժեշտությունը՝ հերթական անգամ ընդգծելով, որ ռիսկերի նվազեցումը չ ի կարող լինել մեկ կառույցի խնդիր կամ մենաշնորհ»,-նշեց ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը:

Գյուղատնտեսությանը, հատկապես խաղողագործությանը, պտղաբուծությանը և բանջարաբուծությանն ամենամեծ վնասը հասցնում է կարկուտը: Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում կարկտահարության հետևանքով ոչնչանում է  արտադրվող գյուղատնտեսության բուսաբուծական արտադրանքի մոտ 4-5 տոկոսը, որը գնահատվում է տարեկան շուրջ 16-20 մլրդ. դրամ: Հայաստանի 10 մարզերից յոթը գտնվում են կարկտահարման վտանգի գոտում:

Խաղողի այգիների համար տրամադրվող ցանցի մեկ քառակուսի մետրն արժե 182 դրամ, իսկ մյուս պտղատու այգիների համար նախատեսված ցանցերը՝ 227 դրամ: Կարկտապաշտպան ցանցերը գրեթե 100 տոկոսով պաշտպանում են ծառերն ու վազերը կարկտահարության և քամիների բացասական ազդեցություններից, ինչպես նաև թռչուններից և խոշոր միջատներից` ծաղկման և պտուղների հասունացման շրջանում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League