Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքական ուժերի ծրագրերը բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիրները լուծելու ուղղությամբ

SOCIETY

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում կարևորում են բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում առկա խնդիրների կարգավորումը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի` Հայաստանի հանրապետական կուսակցության, «Երկիր ծիրանի» կուսակցության և «Ելք» դաշինքի ծրագրերը Երևանում բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիրները վերացնելու ուղղությամբ:

Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում արձանագրում է, որ քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար բավարար պայմանների ստեղծումն ու ապահովումն այն կարևոր առաքելություններից են, որ իրենք ստանձնել ու պատասխանատվությամբ իրականացնում են։

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Ընտրություններում հաջողություն արձանագրելու պարագայում ՀՀԿ-ն խոստանում է 2017-2022 թթ, ընթացքում իրականացնել հետևյալ առաջնահերթ քայլերը, ինչը կնպաստի բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացմանը.

1.Լուծել վերելակային տնտեսության հիմնահարցը։ Ապահովել վերելակային տնտեսության ամբողջական արդիականացումը և միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգ սպասարկումը։

2.Օրենսդրական փոփոխությունների միջոցով ներդնել համատիրությունների կառավարման նոր մոդել, որը կներառի գործառույթների հստակեցում, պատասխանատվության սահմանում և բնակչությանը հաշվետու լինելու մեխանիզմներ։

3.Վերանորոգել բոլոր բազմաբնակարան շենքերի հարթ տանիքները։

4.Մշակել և իրականացնել բազմաբնակարան շենքերի թեք տանիքների ամբողջական հիմնանորոգման հիմնախնդրի հայեցակարգ։

5.Ամբողջությամբ վերանորոգել բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբները։

6.Ավարտին հասցնել բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները։

7.Մաքրել և նորոգել շենքերի ճակատամասերը, վերականգնել ճարտարապետական տեսքը։ Վերանորոգել և գունազարդել կամարանցումները։

8.Պարբերական հետազոտությունների միջոցով հսկողություն իրականացնել վթարային շենքերի նկատմամբ և ապահովել դրանց անհրաժեշտ ամրացումը։

9.Մշակել և իրականացնել բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման և էներգետիկ արդյունավետության բարձրացման համալիր ծրագիր։

10.Իրականացնել բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցի նորոգման աշխատանքներ։

11. Կոյուղատար համակարգ չունեցող թաղամասերում իրականացնել դրանց կառուցումը։

12.Ապահովել ջրամատակարարման և ջրահեռացման քաղաքային ցանցի հիմնանորոգման և արդիականացման երկրորդ փուլի աշխատանքների իրականացումը։

 «Ելք» դաշինք

Բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիրներին լուծում տալու սեփական մեխանիզմներն է առաջարկում նաև «Ելք» դաշինքը: Այդ խնդիրների լուծման ճանապարհներն ամրագրված են դաշինքի նախընտրական ծրագրում:

Բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար բնակչությունը լայնորեն կիրազեկվի համատիրությունների ձևավորման սկզբունքների, այդ գործընթացում քաղաքացիների իրավունքների և հնարավորությունների մասին, տեղի կունենան համատիրությունների կառավարիչների իրական ընտրություններ: Նման փորձնական ծրագիր կիրագործվի նաև առանձնատներով թաղամասերի համար:

Դաշինքն առաջարկում է բնակիչների ընտրությամբ ներդնել բազմաբնակարան շենքերի կառավարումը մրցութային կարգով մասնավոր մասնագիտացված ընկերությունների հանձնելու համակարգ:

Երևանի բոլոր բազմաբնակարան շենքերի վրա կտեղադրվեն դրանց հասցեներով ցուցանակներ:

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում կտեղադրվեն Երևանի և մերձակա մարզերի տեսարժան վայրերի եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ինտերակտիվ քարտեզներ:

 «Երկիր ծիրանի»

«Երկիր ծիրանի» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նախ ներկայացնում է, որ  Երևանում առկա են 4878 բազմաբնակարան շենքեր, որոնց կառավարումն իրականացվում է երեք եղանակով` համատիրության, լիազորագրային կառավարիչների և վարչական շրջանների ղեկավարների կողմից: Այնուհետև կուսակցությունը ներկայացնում է բազմաբնակարան շենքերի կառավարման հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Բազմաբնակարան շենքի շահագործման և պահպանման հիմնական խնդիրները.

բազմաբնակարան շենքի ընղհանուր բաժնային սեփականության պահպանման` պարտադիր նորմերի վերահսկման մեխանիզմների պատշաճ իրականացում,

ֆինանսական միջոցների գանձման և ծախսման, ընդհանուր ժողովի հրավիրման, բյուջեների կազմման և հաստատման, կանոնադրական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման խոչընդոտների վերացում,

օրենսդրական փոփոխության միջոցով «Համատիրությունների մասին» և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքներում սահմանված վերահսկողության մեխանիզմների անհստակությունների և տարընթերցումների վերացում,

վերելակային տնտեսության կապիտալ վերանորոգման, շուրջօրյա համապատասխան ծառայության ստեղծման անհրաժեշտություն, թեք տանիքների վերանորոգման անհրաժեշտություն:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League