Հայաստանում տրանսպորտային համակարգով չսպասարկվող համայնքների մոտ կեսը ներառվել է գործող երթուղային ցանկում
SOCIETYՀՀ վարչապետի հանձնարարականով գնահատվել են ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները, հստակեցվել է չսպասարկվող 220 համայնքների ցանկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀտրանսպորտի, կապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարար ՎահանՄարտիրոսյանը: Նրա խոսքով` վարչապետի հանձնարարականով պետք է ունենանք այնպիսի տրանսպորտային համակարգ, որ սպասարկի բոլոր hամայնքները:
«Գույքագրումից հետո պարզեցինք, որ հանրապետության 220 համայնք տրանսպորտային համակարգով չեն սպասարկվում կամ մասամբ են սպասարկվում: Դրանք բոլորը մարզային նշանակության երթուղիներ էին: Օպտիմիզացնելով դրանք` մոտ կեսը ներառել ենք երթուղիների մեջ: Այսօր ունենք չսպասարկվող մոտ 90 համայնք, որոնց սպասարկման համար ժամանակի ընթացքում աշխատանքներ կկատարվեն»- ասաց նախարարը:



