Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Պետության հզորությունը ամրապնդվում է մարդկանց ինտելեկտուալ հզոր ներուժով. Ղազախստանի դեսպանը հյուրընկալվել էր Վ. Բրյուսովի անվան համալսարանում

SOCIETY

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը հյուրընկալել էր ՀՀ-ումՂազախստանի Հանրապետությանարտակարգ և լիազոր դեսպան ԹիմուրՈւրազաևին: Դեսպանը բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ներկայացրեց  Ղազախստանի ձեռքբերումները բարձրագույն լեզվաբանական կրթո ւթյան ոլորտում, ՀՀ-ի և Ղազախստանի մշակութային կապերը, ինչպես նաև երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների ներկա վիճակը:

Բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը նշեց, որ դեսպանն առաջին անգամ է հյուրընկալվում համալսարանում, ինչի կապակցությամբ նա հայտնեց իր գոհունակությունը:

«Մեր համալսարանում արդեն մի քանի տարի գործում է, այսպես ասած, բաց հարթակ, այսինքն՝ մենք հրավիրում ենք հայտնի քաղաքական գործիչների, գիտական, մշակութային ոլորտների ներկայացուցիչների, Հայաստանում տարբեր պետություններ ներկայացնող դեսպանների:  Այսօր առանձնահատուկ օր է, քանի որ հյուրընկալել ենք Ղազախստանի նման խոշոր, հզոր պետության դեսպանին, եւ դա  մեզ համար պատիվ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ռեկտորը:

Նրա խոսքով՝ բուհը հարուստ է դասավանդվող լեզուների քանակով եւ կրթական մակարդակով:

«Այստեղ ուսանողները սովորում են 23-27 լեզու, դասավանդվում են եվրոպական, ասիական, մերձավորարեւելյան լեզուներ: Մենք հպարտ ենք, որ այնպիսի լեզուներ, ինչպիսիք են չինարենը եւ կորեերենը, առաջարկվում են որպես առաջնային մասնագիտացում: Մենք ամեն տարի պատրաստում ենք թարգմանիչների: Մեր մասնագետները տիրապետում են նվազագույնը 2 լեզվի՝ չհաշված ռուսերենը»,-ընդգծեց Գայանե Գասպարյանը:

Ղազախստանի դեսպանը վստահեցրեց, որ դիվանագիտական նախաձեռնություններում մշտապես աշխատում են շեշտը դնել նաեւ տվյալ երկրի հասարակության հետ կապեր հաստատելու վրա:

«Հայաստանը եւ Ղազախստանը ստացան ինքնազարգացման հնարավորություն, եւ սա մեծ նվաճում է, բայց չպետք է մոռանանք մեր միասնական անցյալը եւ պետք է փորձենք պահել այն ամենալավը, որ թողել են մեզ նախորդած սերունդները, մեր միասնական ձեռքբերումները չպետք է մոռացվեն:  Շատ դրական բառեր հնչեցին մեր երկրի վերաբերյալ, բայց ցանկանում եմ նշել, որ պետության հզորությունը  նախեւառաջ ամրապնդվում է այդ երկիրը ներկայացնող ինտելեկտուալ, գիտական հզոր ներուժով:  Այստեղ գտնվող ուսանողներդ ապագայում պետք է այս երկիրը ներկայացնեք բարձր մակարդակով, ո ր մի օր էլ միգուցե ձեզ հիշեն, ինչպես դուք եք այժմ հիշում ձեր նախնիներին»,-ասաց Թիմուր Ուրազաեւը:

Նա նշեց, որ ուրախ է ընտանիքով Հայաստանում գտնվելու եւ այս երկրի մշակույթին շփվելու համար:

«Հայաստանը ինձ միշտ մոտ է եղել, ես զինվորական ծառայությունս այստեղից ոչ շատ հեռու եմ իրականացրել եւ առիթ եմ ունեցել տեսնելու եւ խոսելու շատ հայերի հետ: Ինչ վերաբերում  է Ղազախստանին, մենք հավատարիմ ենք եղել նախեւառաջ  մեր արժեքներին, ասել ենք, որ յուրաքանչյուր երկիր ունի ինքնուրույն առաջ գնալու իրավունք, հասնելու բարձունքների մշակութային, քաղաքական, տնտեսական ոլորտներում, որպեսզի քաղաքացիները հպարտ լինեն այդ ամենով: Մենք միշտ խաղաղ զարգացման, բոլոր երկրների, հատկապես ԱՊՀ երկրների հետ, գործընկերային հարաբերությունների հÕ �ստատման կողմնակիցն ենք եղել»,-եզրափակեց դեսպանը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League