Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Վիգեն Սարգսյանը և Հանրային խորհրդի անդամները քննարկել են Ազգ-բանակ հայեցակարգի հիմնադրույթները

SOCIETY

Հանրային խորհրդում մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու խորհրդի անդամները քննարկել են Ազգ-բանակ հայեցակարգի և դրա շրջանակներում նախատեսվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հիմնադրույթները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հանրային խորհրդից, ներկայացնելով ծրագրերի նպատակը՝ նախարարը նշել է, որ դրանց իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրողություններով: Խոսելով «Պատիվ ունեմ» ծրագրի մասին և ներկայացնելով դրա բովանդակությունն ու իրականացման մեխանիզմները՝ Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին՝ միաժամանակ լինելով սպայական կարգավիճակում: Ծրագրի կարևոր արդյու նքներից է լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: Իսկ մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:

Ներկայացնելով «Ես եմ» ծրագիրը, որի դեպքում նորակոչիկներն իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի`ժամկետային պայմանագրային, նախարարը նշել է, որ ծառայությունը կտևի 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում և երկու շաբաթ`առաջնագծում: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փ ոխհատուցում: Նախարարը համոզված է, որ գումարի երեք նպատակային կիրառումն էլ երիտասարդներին երկրի հետ կապող երաշխիքներ է ստեղծում, քանի որ ապագան Հայաստանում կառուցելու հնարավորություն է տալիս:

Վիգեն Սարգսյանը նաև հայտնել է, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը կարգավորվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ «Ես եմ»-ը օրենսդրական փոփոխություն է ենթադրում` հավելելով, որ առհասարակ, ոլորտի օրենսդրությունը վերանայելու անհրաժեշտություն կա, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Հանրային խորհրդի անդամներն, ընդհանուր առմամբ, դրական են արտահայտվել երկու նախագծերի վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնելով որոշակի հարցադրումներ, մտահոգություններ ու առաջարկներ: Մասնավորապես ՀԽ անդամները հետաքրքրվել են, թե արդյոք ծրագրերը քննարկվե՞լ եւ բուհերում, ուսանողների ու երիտասարդության շրջանում և արդյոք սոցիոլոգիական հարցումներ անցկացվե՞լ են պարզելու թիրախային խմբի վերաբերմունքն ու տրամադրվածությունը ծրագրերի նկատմամբ: Նախարարը հայտնել է, որ որոշակի քննարկումներ ու հետազոտություններ անցկացվել են, սակայն դրանք շարունակական են լինելու, և առհասարակ ծրագրերի նպատակահարմարությունը դառնալու է հանրային լայն քննարկման առարկա: Հանրային խորհուրդը կարևորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք զինծառայության նկատմամբ ոչ թե նյութական շահագրգռվածություն կառաջացնեն, այլև խնդիրը կդիտարկեն բարոյահոգեբանական հարթության մեջ՝ ապագա զինծառայողի մեջ սերմանելով հայրենասիրություն, ազգային մտածողություն ու բարձր պատասխանատվություն:

Հանրային խորհուրդը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագրերում պարտադիր բաղադրիչը բացակայում է, և գործելու է կամավորության սկզբունքը: Նախարարն էլ հավելել է, որ այս ծրագրերով զինվորական ծառայության մեջ ներդրվում է այլընտրանքային համակարգ, ինչն ավելի արդյունավետ կդարձնի զինվորական ծառայությունն ու պաշտպանության ոլորտի խնդիրների իրականացումը: Վիգեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկումների ընթացքում հաշվի առնել Հանրային խորհրդում հնչած մտահոգություններն ու ներկայացված առաջարկները: Խորհրդի անդամները նախարարի հետ քննարկ ել են նաև սահմանամերձ բնակավայրերի պաշտպանունակության բարձրացման խնդիրները: Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է սահմանամերձ բնակավայրերի խնդիրների մանրամասն ուսումնասիրությամբ, լուծման եղանակների ու համապատասխան ծրագրերի իրականացման աշխատանքներով: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով Պաշտպանության նախարարին ծրագրերն անձամբ Հանրային խորհրդին ներկայացնելու պատրաստակամության համար, նշել է, որ հայկական բանակի պատմությունը մտնում է մի նոր փուլ՝ սկսելով կամավորական ջոկատների ստեղծումից, դառնալով կանոնավոր, մարտունակ բանակ, իսկ այժմ արդեն ձևավորելով ժամանակակից զինված ուժեր՝ սերտորեն կապված ժողովրդի հետ և հասարակության պահանջներին համահունչ:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns