Երեխաներից երկուսը վաղվանից հավանաբար կշնչեն առանց շնչառական սարքի
SOCIETYՄայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից երկու նորածինները շուտով կսկսեն ինքնուրույն շնչել: ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ ամենայն հանավանականությամբ, վաղը երեխաներից երկուսի արհեստական շնչառության ապարատները կհանվեն:
Մեկը սկսել է ինքնուրույն շնչել ծնվելու հաջորդ իսկ օրը: Մյուս երկու նորածինների վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր:
Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնված հնգյակից միայն մեկն է գտնվում այստեղ: Մյուսները տեղաբաշխվել են տարբեր այլ բժշկական հաստատություններ` Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Մուրացան» հիվանդանոցային համալիր եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:
Փոքրիկներից չորսը ծնվել են 800-900 գրամ քաշով, հինգերորդը` 620:
Նրանք երիտասարդ ծնողների առաջին երեխաներին են:
Աղբյուրը՝ Armtimes.com:



