Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Էրդողանի որդին «ընդհատակից» հոխորտացել է պատժել «զրպարտիչներին»

INTERNATIONAL NEWS

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, խախտելով լռությունը, մեկնաբանել է Թուրքիայից փախչելու և Իտալիայում հաստատվելու մասին լուրերը: Թուրքական «Անադոլու» գործակալությանը տված մեկնաբանության մեջ Բիլ ալն ասել է. «Ես Իտալիայում եմ միայն դոկտորական աշխատանքս վերջացնելու համար: Հարմար առիթի առկայության պարագայում կվերադառնամ իմ երկիր: Մինչև վերջին շունչս երկրումս եմ ապրելու»:

Նա հայտնել է, որ իր փաստաբաններն ուսումնասիրում են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները և համապատասխան քայլեր կձեռնարկեն «զրպարտիչների» դեմ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը, ում անունը հոլովվել էր դեռեւս 2013 թվականի վերջին այդ երկիրը ցնցած միլիարդավոր դոլարների կոռուպցիոն սկանդալում, հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո ընտանիքով Թուրքիայից հեռացել է Իտալիա: Թուրքական «Ջումհուրիեթ» թերթի ձեռք բերած տեղեկություններով` Բիլալ Էրդողանը Իտալիա է մեկնել John Hopkins համլասարանի Բոլոնիայի կենտրոնում ավելի վաղ տարիներին սառեցրած դոկտորական աշխատանքը շարունակելու համար: ԹերթÕ �ն այդ մասին հայտնած աղբյուրների համաձայն` Բիլալ Էրդողանի Իտալիա հեռանալը կապվում է հունիսյան խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կրած պարտության հետ, ինչի արդյունքում ԱԶԿ-ին չի հաջողվել եւս 4 տարով պահպանել միակուսակցական համակարգը, իսկ սա նշանակում է, որ վտանգվել է նաեւ նրա հոր` Թայիփ Էրդողանի` Թուրքիան նախագահական համակարգով երկրի վերածելու ջանքերը:

Բիլալ Էրդողանին եւ նրա ընտանիքին Իտալիայում մեծ թվով թիկնապահներ են հսկում: Թերթին հայտնի է դարձել, որ Բիլալ Էրդողանը դոկտորական թեզը John Hopkins միջազգային հարաբերությունների դպրոցի` SAIS-ի Բոլոնիայի կենտրոնում սկսել է դեռեւս 2007 թվականին` «Եվրոպացի մուսուլմաններ» թեմայով, սակայն, հետագայում այն փոխել է «Տնտեսական զարգացման տարածաշրջանային տարբերությունների կարեւորությունը» թեմայի: Դրանից հետո նա առանց ավարտելու թեզը վերադարձել էր Թուրքիա եւ զբաղվել խոշոր բիզնեսով: Թերթին հայտնի է դարձել, որ Իտալիայում Բիլալ Էրդողանի` ԲոլոնÕ �այում գրանցման հասցեն Via Luzzo-ում է, սակայն, իրականում նա բնակվում է Բոլոնիայից գնացքով կես ժամ հեռավորության վրա գտնվող Մոդենա քաղաքի Campogalliano թաղամասում:

Հետաքրքիր է, որ Թուրքիայում քաղաքական բացահայտումներով հայտնի Ֆուաթ Ավնի կեղծանունով Twitter-ի գաղտնի օգտատերը հայտնել է, թե կանխազգալով, որ կարող է նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններում եւս հաջողություն չունենալ, Էրդողանը Բիլալին միլիարդավոր դոլարներով եւ զինված թիկնապահներով հեռացրել է Թուրքիայից: «Այնպես է ծրագրված, որ Բիլալը Իտալիայում երկար է մնալու եւ հնարավոր է` հյուրընկալի նաեւ Էրդողանների ընտանիքի մյուս անդամներին: Բիլալին հնարավորություն է ընձեռվել Իտալիայից կառավարել Շվեյցարիայում եւ այլ երկրներում Էրդողանի ունեցա ծ միլիարադավոր դոլարների հասնող ֆինանսական միջոցները»,- գրառել է Ֆուաթ Ավնին: Նա նաեւ նշել է, որ Բիլալին Թուրքիայից հեռացնելու ծրագիրը մշակվել է` վախենալով այն բանից, որ հնարավոր է ԱԶԿ-ն պարտություն կրի նոյեմբերի 1-ի ընտրություններում: «Բիլալ Էրդողանը Իտալիայում կմնա մինչեւ ընտրություններ, իսկ ընտրություններից հետո նրա` Թուրքիա վերադարձը կորոշվի ըստ իրավիճակի»,- գրել է Ֆուաթ Ավնին:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding