Աշխարհի ամենաերկար ավտոբուսը
LIFEԳերմանակա Դրեզդեն քաղաքում հայտնվել է աշխարհի ամենաերկար ավտոբուսը, որը ստեղծողների կողմից ստացել է «ավտոտրամվայ» անվանումը (AutoTram Extra Grand):
Նրա երկարությունը կազմում է 30 մետր, լայնությունը` 2,55 մետր, իսկ բարձրությունը` 3,4 մետր: Նման ավտոբուսը կարող է միաժամանակ 256 ուղեւոր տեղափոխել: Բացի նրանից, որ այս ավտոբուսը ամենամեծ հանրային ուղեւորափոխադրողն է, նրա ստեղծման ժամանակ հաշվի է առնվել նաեւ էկոլոգիակ մի շարք հարցեր:
Ավտոբուսի շարժիչը հոսանքով է աշխատում, ինչի շնորհիվ ավտոբուսը 8 կմ կարող է ընթանալ լիցքավորված մարտկոցների հաշվին, գրում է «Լենտա.ru»` վկայակոչելով The Local-ը: Այժմ ավտոբուսը փորձարկման է ենթարկվում Դրեզդենի մերձակայքում: Սպասվում է, որ արդեն հոկտեմբերին այն կհայտնվի քաղաքի փողոցներում:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



