Չինաստանում ստեղծվում Է Wikipedia-ի ազգային տարբերակը
SOCIETYՉինաստանում սկսվել Է ազգային համապարփակ հանրագիտարանի առցանց տարբերակի ստեղծման աշխատանքը: Բայց, ի տարբերություն Wikipedia-ի, այն տեղեկատվությամբ լցնել կարող են սոսկ գիտակ հեղինակները պետական համալսարաններից՝ առանց բոլոր ցանկացողների կողմից ազատ խմբագրման հնարավորության: Այս ծրագրում, South China Morning Post թերթի հաղորդագրությամբ, ներգրավված են գիտական շրջանների ավելի քան 20 հազար ներկայացուցիչներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդամենը հանրագիտարանը կբովանդակի ավելի քան 300 հազար գրառումներ եւ հրապարակումներ «աշխարհում ամեն ինչի մասին»՝ յուրաքանչյուրը մոտավորապես հազար բառ ծավալով: Բովանդակությամբ այն կրկնակի խոշոր կլինի, քան, օրինակ, անգլերենով հնագույն հանրագիտարանը՝ «Բրիտանիկան»: Վերջինս, ի դեպ, 2012 թվականին հրաժարվել Է «թղթե» հրատարակությունների թողարկումից, որը կատարվել Է 244 տարի, եւ անցել Է մուլտիմեդիական ձեւաչափի:
Չինական առցանց ռեսուրսը պլանավորվում Է գործարկել արդեն հաջորդ տարի:
Ինչ վերաբերում Է Wikipedia-ին, ապա ՉԺՀ-ում դրա մուտքն ամբողջությամբ վերցված բաց Է, սակայն այդ հանրագիտարանի «քաղաքականապես զգայուն» որոշ բաժիններ արգելափակված են չինացի օգտատերերի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



