Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Երևանի անվտանգության արշավը մեկնարկել է. բարձրացվում են աշակերտների՝ երկրաշարժերին դիմակայելու կարողությունները

SOCIETY

 Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում մայիսի 4-ին անցկացվեց «Երկրաշարժի դեպքում աշակերտների և աշխատակիցների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը: Վարժանքի նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել գործնական հմտությունները, ինչպես աև՝ 98 հիմնական դպրոցի ԱՌՆ և ԱԻ խորհրդի, արձագանքող ուժերի փոխգործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, Երևանի շտապ բուժօգնության, ոստիկանության, Հայկական Կարմիր խաչի, «Երևանգազ» ԳԳՄ-ի, «ՀԷՑ»-ի, «Երևան Ջուր» ընկերության վթարային խմբերի և այլ կառույցների ներկայացուցիչներ: 

Ստեղծված իրավիճակի համաձայն՝ մայիսի 4-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ կայանները Գառնիի խզվածքում՝ 18կմ խորության վրա, գրանցել են 5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Դրա ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ, տևողությունը՝ 10 վայրկյան: Աղետի հետևանքով վնասվել են դպրոցի հիմնական մասնաշենքը, հարակից շինությունները և կոմունալ-էներգետիկ համակարգերը, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ, կան վիրավորներ: Ուսումնավարժության ընթացքում գործի է դրվում 98 դպրոցի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանը: 

Ուսումնավարժության պլանի համաձայն՝ դպրոցի տարհանման և պատսպարման կազմակերպման խումբը ուղեկցում է տարհանվողներին ԱՌՆ և ԱԻ պլանով նախատեսված դպրոցի հետնամասում գտնվող անվտանգ վայր, ինչպես նաև՝ իրականցնում է հասարակական կարգի պահպանում: Տարհանման հավաքատեղիում ուսուցիչները ստուգում են աշակերտների և դպրոցի աշխատակիցների թվաքանակը և այդ մասին զեկուցում է ԱՌՆ և ԱԻ խորհրդի ղեկավարին, որն էլ իր հերթին զեկուցում է ուսումնավարժության ղեկավարին: Մինչև փրկարար ուժերի ժամանումը դպրոցի ԱՌՆ և ԱԻ խմբերն իրականացնում են շենքի վթարային անջատում, առաջին բուժօգնություն, ընդհանուր հետախուզություն, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ: 

Այս գորոծողությունների ընթացքում գործնականում ստուգվում և կատարելագործվում են դպրոցի աշակերտների և անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները: Իսկ փրկարարական ուժերի և արձագանքող այլ կառույցների ներգրավումը հնարավրություն է տալիս բարձրացնել շահագրգիռ բոլոր կողմերի միջև համագործակցության արդյունավետությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ: 

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը լրագրողների հետ զրույցում դրական գնահատեց միջոցառման ընթացքը՝ ընդգծելով ուսումնավարժության կազմակերպվածության բարձր մակարդակը.

- Շատ գովելի էր հատկապես դպրոցի տնօրինության և անձնակազմի պատշաճ պատրաստվածությունը: Պարբերաբար անցկացվող ուսումնավարժություններից հետո բոլոր կրթօջախներում և հաստատություններում արդյունքները նկատելի և շոշափելի են: Շատ կարևոր է, որ մեր մատաղ սերունդը դպրոցներում պատրաստ լինի դիմագրավել ցանկացած աղետի: Դա մեզ համար գերակա հարց է: Նշեմ, որ նման միջոցառումները կլինեն շարունակական: Բազում օրինակներ ունենք, երբ կազմակերպություններն իրենք են դիմում մեզ իրենց տարածքում ուսումնավարժություն անցկացնելու խնդրանքով: Մենք պատրաստ ենÖ „ բոլորի հետ հավասարապես աշխատել, - եզրափակեց Ն. Նազարյանը: 

Թիվ 98 հիմնական դպրոցի տնօրեն Մ. Ավագյանը, շնորհակալություն հայտնելով արտակարգ իրավիճակների նախարարության և ներգրավված մյուս կառույցների աշխատակիցներին, կարևորեց մնան ուսումնավարժությունների պարբերաբար անցկացումը՝ նկատեց, որ 98 դպրոցի անձնակազմը և աշակերտները տարին 2 անգամ կատարում են նման աշխատանքներ՝ մասնավորապես տարհանման վարժություններ: 

Քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ բարձր ակտիվության գոտում, շատ կարևոր է, որ երեխաները պատրաստ լինեն երկրաշարժի դեպքում պահպանել համապատասխան վարքականոնները: Կարծում եմ՝ ուսումանավարժությունը կարելի է ստացված համարել: Շնորհակալություն ենք հայտնում ԱԻ նախարարության բոլոր աշխատակիցներին նման կարևոր միջոցառում կազմակերպելու համար, - ասաց Մ. Ավագյանը:  

Մայիսի 10-ին քաղպաշտպանական թեմայով ուսումնավարժություն կանցկացվի Երևանի պետական համալսարանում՝ որի ընթացքում կստուգվեն և կկատարելագործվեն ուսանողների գիտելիքներն ու հմտություննները:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League