Հոլանդացի փորձագետը դասընթաց անցկացրեց հայ պանրագործների համար
SOCIETYՀոլանդացիփորձագետ Քիս վան Վուխթը Լոռու և Գեղարքունիքի մարզերում մասնագիտական դասընթաց անցկացրեց 15 հայ պանրագործների հետ, այցելեց նրանց արտադրամասեր, տեղում տրամադրեց խորհրդատվություն, ինչպես նաև իրականացրեց «Գաուդա» և «Մոցարելա» պանիրների արտադրության փորձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասընթացի ժամանակ հոլանդացի մասնագետը ցուցադրեց նաև Նիդերլանդներում արտադրված պանրի նմուշները: Դասընթացի ավարտին արտադրողները մասնագետի հետ անցկացրեցին պանրի արտադրությանը վերաբերող բաց քննարկում:
Դասընթացը և խորհրդատվությունն իրականացրեցին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Հոլանդացի ավագ փորձագետների «PUM» կազմակերպության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում` ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի աջակցությամբ: Դասընթացից առաջ Քիս վան Վուխթը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում գործադիր տնօրենի տեղակալ, USAID/PRP ծրագրի ղեկավար Սյունիք Թադևոսյանի, ծրագրի տեղական տնտեսական զարգացման բաղադրիչի պատասխանատու Արտակ Դադոյանի, ՓՄՁ ԶԱԿ-ի Սյունիքի մարզի մասնաճյուղի տնօրեն, PUM կազմակերպության հայաստանյան համակարգող Սուրեն Խուդավերդյանի, ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային համագործակցության բաժնի փորձագետ Վիոլետա Վիրաբյանի հետ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել էր այցի հետ կապված կազմակերպչական հարցերը, ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության գործիքները և աջակցության ուղղությունները:
2016թ. սեպտեմբերի 20-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Նիդերլանդների ավագ փորձագետների «PUM» ոչ առևտրայինկազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Փաստաթղթի հիմնական նպատակն է նպաստելհոլանդացի ավագ փորձագետների փորձի և գիտելիքների տարածմանը Հայաստանում գործո ղ ՓՄՁ-ների շրջանում: Ծրագրիառաքելությունն է հոլանդացի փորձագետների կողմից կամավորական սկզբունքով ՓՄՁ-ներին տրամադրել փորձագիտական ևտեխնիկական խորհրդատվություն՝ նպաստելով միջազգային շուկաների հասանելիությանը, ինչպես նաև հայկական ՓՄՁ-ներումմիջազգային լավագույն փորձի ներմուծմանը:



