NASA-ն հրապարակել Է Սատուռնի մթնոլորտով «Քասինիի» առաջին թռիչքի տեսագրությունը
SOCIETY«Քասինի» անձնախումբը հրապարակել Է Սատուռնի մթնոլորտի վերին շերտերով տիեզերական զոնդի թռիչքի տեսագրությունը՝ օղակների եւ մոլորակի միջեւ տարածվող միջանցք առաջին «սուզման» ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ն:
«Այդ նկարահանումները հիանալի են, բայց մենք չենք օգտագործել խցիկի բոլոր հնարավորությունները՝ կիրառելով բավականին պահպանողական համալարումներ: Համանման դիտարկումներ կկատարենք հունիսի 28-ին եւ, ինչպես կարծում եմ, կստանանք Էլ ավելի գեղեցիկ եւ գիտական տեսակետից հետաքրքրական նկարահանումներ»,- հայտարարել Է Էնդրյու Ինգերսոլը Փասադենայի (ԱՄՆ) Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



