Երևանի ավագանու ընտրությունները կլուսաբանեն 35 լրատվամիջոց և կդիտարկեն 18 դիտորդական կազմակերպություն
SOCIETYԵրևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են տեղական 32, միջազգային երեք լրատվամիջոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված միջազգային լրատվամիջոցներն են` «Արևելք»-ը, T24 օրաթերթը, «Կավկազսկիյ ուզել»-ը:
Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ տեղական լրատվամիջոցների հետաքրքրությունը բավականին մեծ է: Տեղական լրատվամիջոցներից ընտրությունները լուսաբանելու համար ամենաշատ ներկայացուցիչներ հավատարմագրել է «Ազատություն» ռադիոկայանը` 40 ներկայացուցիչ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հավատարմագրել է 35 ներկայացուցիչ, «Շանթ» հեռուստաընկերությունը` 23, Armrus.info կայքը` 37, «Հայկական ժամանակ» օրաթերթը` 24 ներկայացուցիչ: Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել են 43 6 ԶԼՄ ներկայացուցիչ:
Ընտրությունները դիտարկելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվելեն դիտորդական առաքելություն իրականացնող տեղական 17 կազմակերպություն: Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու ընտրությունները կդիտարկեն 5138 դիտորդ:
Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ այնքան էլ մեծ չէ միջազգային դիտորդական կազմակերպությունների հետաքրքրությունը: Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է ընդամենը մեկ միջազգային դիտորդական կազմակերպություն` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը:
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան 2017թ. մայիսի 4-ին: Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել եներեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը: ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածուն` Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Նախընտրական քարոզարշավը մեկնարկելէ ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 841 հազար 973 ընտրո ղ:



