Մակրոնի եւ լե Պենի հեռուստաբանավեճին հետեւել են շուրջ 16,5 մլն հեռուստադիտողներ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահի թեկնածուների՝ «Հառաջ» շարժման առաջնորդ, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի եւ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին լե Պենի մայիսի 3-ի հեռուստաբանավեճին ֆրանսիական հեռուստատեսության ալիքներով հետեւել են շուրջ 16,5 մլն հեռուստադիտողներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Mediametrie ընկերությանը, TF1 եւ France2 ալիքներով, որոնք բանավեճի կազմակերպիչներն Էին, բանավեճի ընթացքին հետեւել են 15,1 հեռուստադիտողներ: Եվս ավելի քան մեկ միլիոն մարդ հեռուստաբանավեճը դիտել Է այլ ալիքներով, որոնք նույնպես հեռարձակում են իրականացրել:
Հարցման տվյալներով, որը BFMTV հեռուստաալիքի պատվերով անցկացրել Է Elabe հետազոտական ինստիտուտը, ֆրանսիացի հեռուստադիտողները նախընտրական հեռուստաբանավեճի հաղթող են ճանաչել Մակրոնին: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նախապատվությունը Մակրոնին Է տվել հեռուստադիտողների 63 տոկոսը, լե Պենին՝ 34 տոկոսը: Հարցվածների եւս 3 տոկոսը դժվարացել Է նշել հաղթողին: Մակրոնը հաղթանակ Է տարել նաեւ Figaro թերթի կայքում անցկացված հարցման ընթացքում՝ ապահովելով ձայների 64 տոկոսը՝ 36 տոկոսի դիմաց:
Բանավեճը շարունակվել Է 160 րոպե, եւ այդ ամբողջ ժամանակ երկու թեկնածուներն Էլ չեն դադարել միմյանց դեմ խիստ մեղադրանքներ ներկայացնելուց: Մարին լե Պենն ընդդիմախոսին անվանել Է «վայրի գլոբալացման, անկայունության, Uber-ականացման, մեծ գործարարության կողմից տնտեսության հափշտակման թեկնածու, որը երջանիկ կլինի «Ֆրանսիան վաճառելու եղած-չեղածով եւ կորցնելու վերահսկողությունը նրա նկատմամբ»:
Մակրոնն, իր հերթին, ծաղրել Է 48-ամյա Լը Պենի տնտեսական ծրագիրը՝ հատուկ ուշադրություն նվիրելով եվրոյից հրաժավելու նրա պլանների հակասականությանը: Մակրոնը նրան անվանել Է «գերագույն քրմուհի, որը սարսափ Է քարոզում»՝ հավելելով, որ նա շատ բան Է ասում, բայց քիչ բան անում: Նրա խոսքով՝ Լը Պենը ոչինիչ չի առաջարկում, բացի պարտվողականությունից:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների՝ ապրիլի 23-ին կայացած առաջին փուլում Մակրոնը հավաքել Է ձայների 24,01 տոկոսը, լե Պենը՝ 21,3 տոկոսը: Երկրորդ փուլը նշանակված Է մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
2
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
3
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
4
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International F...
5
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference



