Google-ը նախազգուշացրել Է Google Docs ծառայության դիմակով քողարկված խարդախների վտանգի մասին
SOCIETYՄիացյալ Նահանգների Google ինտերնետ-ընկերությունը հայտնել Է խարդախների մասին, որոնք Gmail Էլեկտրոնային փոստի օգտատերերին նամակներ են ուղարկում Google Docs ամպային ծառայության անունից, որոնք իրականում պարունակում են վնասաբեր առաքումներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությո ւնը զետեղված Է Twitter-ում Google Docs-ի պաշտոնական Էջում:
«Մենք հետաքննում ենք այն ֆիշինգային հաղորդագրությունները, որոնք առաքվում են Google Docs-ի անունից եւ ձեզ խնդրում ենք չարձագանքել դրանց»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:
Google-ում արդեն հեռացրել են կեղծ Էջերը, որպեսզի վնասազերծեն օգտատերերին եւ հորդորում են հայտնել կեղծ նամակների առաքման նոր դեպքերի մասին:
Ֆիշինգն ինտերնետ-խարդախության մի ձեւ Է, որի նպատակը օգտատերերի գաղտնի տվյալներ մուտք գործելն Է եւ նշանաբառեր գողանալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



