Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ- Զեյթուն» ծննդատունը

SOCIETY

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան վերաբացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Դիվանապետ, Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և մայրաքաղաքի տարբեր բուժհաստատությունների ղեկավարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքաետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնանորոգված ծննդատան հանդիսավոր վերաբացման պատիվը տրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան տնօրեն Կարեն Կուտոյանին:

Հարկ է նշել, որ 1958 թվականից գործող ծննդատունը, որը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցող միակ բուժհաստատությունն է, երբևէ չէր հիմնանորոգվել ու վերջին տարիներին հայտնվել էր անմխիթար վիճակում: Բուժհաստատության սարքավորումների մեծ մասն էլ խորհրդային արտադրության էին, որոնք հնարավորություն չէին ընձեռում մատուցել ժամանակակից պահանջներին համապատասխան բուժօգնություն: Նախորդ տարի վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ծանոթանալով ծննդատան անմխիթար պայմաններին, պատասխանատուներին հանձնարարել էր բուժհաստատության հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկել Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրում և հնարավորին սեղմ ժամկետում այն ավարտել ու ապահովել բնակիչների պատշաճ սպասարկումը:

Ծննդատան հանդիսավոր վերաբացման արարողությունից հետո Երևանի քաղաքապետը շրջել է բուժհաստատության հարկաբաժիններում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, առողջապահական որակյալ ծառայություն մատուցելու նպատակով ծննդատանը ստեղծված պայմաններին, զրուցել է բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով իրականացված աշխատանքները` տնօրենը նշել է, որ ծննդատունն արդեն ապահովված է ժամանակակից բուժսարքավորումներով ու նոր գույքով, իսկ հիմնանորոգման ծրագրի շրջանակում էլ հնարավորություն է ընձեռվել ընդլա յնել ծննդատանը մատուցվող բժշկական ծառայությունների ծավալն ու ստեղծել լրացուցիչ կաբինետներ: Կարեն Կուտոյանը նաև վստահեցրել է, որ հիմնանորոգման արդյունքում ծննդատունը դարձել է մայրաքաղաքի ժամանակակից ու մրցունակ բժշկական կենտրոններից մեկը: Շնորհավորելով ծննդատան բուժանձնակազմին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ մայրաքաղաքի բուժհաստատությունների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը կլինեն շարունակական: 

«Իրականում մեծ ծավալի աշխատանք է կատարվել ծննդատանը՝ ինչպես հիմնանորոգման, այնպես էլ ամբողջությամբ նոր սարքավորումներով համալրման ու գույքի թարմացման ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներն ու բժշկական կենտրոնները շարունակելու են մնալ մեր հատուկ ուշադրության կենտրոնում: Մենք հստակ քայլեր ենք ձեռնարկելու համայնքային ենթակայության բոլոր պոլիկլինիկաների հիմնանորոգման, ժամանակակից բուժսարքավորումներով վերազինման, նոր գույքով ապահովելու, ինչպես նաև մեր բուժաշխատողների վերապատրաստման ուղղությամբ: Ե վ համոզված եմ, մի քանի տարվա ընթացքում մենք այլևս չվերանորոգված պոլիկլինիկաներ չենք ունենա Երևանում», -  ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ ծրագիրը կյանքի կոչելու հարցում ցուցաբերած աջակցության և հետևողականության համար, ծննդատան աշխատակիցներն էլ վստահեցրել են, որ տասնամյակներ սպասված ծրագրի իրականացման արդյունքում ծննդատանն արդեն ապահովված աշխատանքային և մասնագիտական լիարժեք պայմաններում, ներդնելով նաև մասնագիտական իրենց հմտությունները, քաղաքացիներին կմատուցեն պատշաճ և որակյալ ծառայություն: 

 

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift