Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Արցախի այցեքարտը դարձած Տիգրանակերտում այս տարի ևս կընթանան հնագիտական պեղումներ

SOCIETY

Արցախի այցեքարտը դարձած Տիգրանակերտում  այս տարի ևս կընթանան հնագիտական պեղումներ: Մշակութային և քաղաքական մեծ նշանակությամբ այս հուշարձանի միայն 3-4 տոկոսն է դեռ բացված: Քաղաքը խոստումնալից է, միջոցները՝ սահմանափակ: «Այս տարի Տիգրանակերտի պեղումների համար նախատեսվել է 10 մլն դրամ: Այս միջոցներով կարելի կլինի աշխատել մոտ 25 օր, որից առնվազն 7-ը կտրամադրենք ընդհանուր հնագիտական մաքրմանը»,-ասաց ՀամլեÕ ¿ Պետրոսյանը:

Հնագետը փաստում է նաև՝ Տիգրանակերտի պեղումներն ընթանում են դանդաղ տեմպերով: Արցախի իշխանությունների տրամադրած համեստ գումարները չեն բավականացնում այդ հզոր քաղաքը բացելու համար: «Մինչև հիմա մենք չենք բացել Տիգրանակերտի ամրոցի մուտքը, միանգամայն հնարավոր է, որ այնտեղ արձանագրություն լինի, նաև չենք կարողանում ընդարձակ պեղումներ անել դամբարանադաշտում: Տիգրանի դրամները շատ եզակի են եղել նույնիսկ իր ժամանակ, եթե մենք հարյուր դրամ գտնենք, դրանցից մեկ-երկուսը Տիգրանինը կլինեն, բայց այդքան դրամ գտնելու համար պետք է պեղենք առնվազն 3 0 դամբարան, որի համար անհրաժեշտ կլինի տարեկան լրացուցիչ 20-30 մլն դրամ: Այսինքն` նպատակները հասկանալի և տեսանելի են, իսկ միջոցները չեն համապատասխանում դրանց»,- ասում է Համլետ Պետրոսյանը:
Արշավախմբի ղեկավարը վստահեցնում է՝ այսօր չկա ավելի դիտարժան, մաքուր և հասանելի հուշարձան: Հանրության համար հասանելի հուշարձան լինելուն են նպաստում նաև պարբերաբար թարմացվող ֆեյսբուքյան էջը և կայքէջը: Նպատակը հստակ է՝ հարկավոր է անընդհատ ներկայացնել փաստարկներ: Հնագետը կարծում է, որ պետությունը հատուկ քաղաքականություն չի վարում Տիգրանակերտի արցում: Մինչդեռ այս հուշարձանը նրա համար է, որպեսզի մենք ներկայացնենք աշխարհին: 
«Ադրբեջանի հետ առնչվելիս պատմական փաստերը շատ կարևոր են: Ադրբեջանը անընդհատ շեշտում է՝ այդ հողերը պատմական ադրբեջանական հողեր են, իսկ հայերը համոզված են՝ այն հայերի հայրենիքն է: Այսինքն՝ Տիգրանակերտի հետազոտությունը մեր կամքից անկախ որոշակի քաղաքական երանգներ է ստանում, չնայած նրան, որ Տիգրանակերտի թիմը հետազոտությունը հնարավորինս փորձում է պահել ակադեմիական մակարդակում»:

Հնագետը մեկնաբանում է՝ Տիգրանակերտն օգնում է նաև Արցախի հայության ինքնությունն ամրապնդել. «Այդ տարածքի գյուղերը բնակեցված են եղել ադրբեջանցիներով, հիմա այնտեղ հաստատված հայ բնակիչները պատմական միջավայրին համակերպվելու, սեփական մշակութային, ծիսական կյանքը կազմակերպելու կարիք ունեն, և այսօր Տիգրանակերտը կատարում է նրանց հոգևոր, սրբազան կենտրոնի դերը»:

Տիգրանակերտի հետազոտությունն ասես մշակութային ժառանգության հանդեպ տարվող քաղաքականության նոր փորձ է: Տիգրանակերտի տարածքում գտնվող և թանգարանի վերածված ուշ միջնադարյան ամրոցը, աղբյուրներն ու նստարանները հուշարձանն այցելուների համար ավելի հաճելի են դարձնում:

«Մենք ամեն ինչ արել ենք, որ հուշարձանը մատչելի լինի: Տիգրանակերտն ունի  շատ լավ դիրք. գտնվում է անմիջապես Ստեփանակերտ-Մարտակերտ մայրուղու վրա, բավական է նստել այդ ճանապարհահատվածով ընթացող ցանկացած երթուղային, և կհայտնվեք Տիգրանակերտում: Ողջ բնակատեղիի տարածքում կան ցուցատախտակներ, սլաքներ, բոլոր պեղված հուշարձանների մոտ հատուկ վահանակներ՝ եռալեզու բացատրություններով»,- նշում է արշավախմբի ղեկավարը:

Չնայած նրան, որ դեռ պեղվել է քաղաքի միայն 3-4 տոկոսը, մենք կարող ենք պատկերացում կազմել տիգրանյան և ավելի ուշ ժա մանակների քաղաքի մասին՝ամրոցն իր պարիսպներով, անտիկ թաղամասեր, վաղ քրիստոնեական ընդարձակ և լավ պահպանված հրապարակ: Այս ամենը հնարավորություն է տալիս ասելու՝ տարածաշրջանում Տիգրանի ժամանակի ավելի դասական հուշարձան , քան Տիգրանակերտն է, գոյություն չունի: 
Արցախի Տիգրանակերտում պեղումները սկսվել են դեռևս 2006 թվականին՝ հնագետ Համլետ Պետրոսյանի անձնական նախաձեռնությամբ: 2008 թվականից մինչև այսօր Արցախի նախագահի որոշմամբ Տիգրանակերտը պեղվում է պետական ֆինանսավորմամբ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League