Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


«Ադրբեջանական խնձորի դեպքից» հետո Բագրատաշենի մաքսակետում քաոսային իրավիճակ է. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթն օրերս ահազանգ էր ստացել այն մասին, որ ադրբեջանական խնձորի պատմությունից հետո ներկայում հայ–վրացական՝ Բագրատաշենի սահմանային անցակետերում քաոսային իրավիճակ է տիրում: Խնդիրն այն է, որ խստացված ստուգում իրականացնելու պայմաններում ֆիզիկական անձինք ևս չեն կարողանում իրենց հետ օրենքով սքահմանված 50 կգ քաշ ունեցող գյուղմթերք անցկացնել:

Խմբագրությանն ահազանգած քաղաքացիները նշում էին, որ շատերը նույնիսկ իրենց ապրանքը թափում են սահմանին և հեռանում, իսկ սահմանային գյուղերի բնակիչները, ովքեր գյուղմթերքը հիմնականում գնում են Սադախլոի շուկայից, անելանելի իրավիճակում են հայտնվել: Մեր տեղեկություններով, ստեղծված իրավիճակից դուրս գալու և իրենց բողոքի ձայնը իշխանություններին լսելի դարձնելու համար սահմանամերձ գյուղերի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել և փակել միջպետական ճանապարհը:

Հայ–վրացական սահմանին արհեստականորեն ստեղծված լարվածության պատճառները պարզելու համար «Փաստ»–ը դիմեց ՊԵԿ լրատվական ծառայությանը, որը կներկայացնենք առաջիկայում:

Սակայն հաշվի առնելով այն, որ մաքսայինից բացի սահմանին բուսասանիտարական ծառայությունը նույնպես խստացված ռեժիմով ստուգում է իրականացնում փորձեցինք պարզել, թե արդյո՞ք «խիստ ստուգում» անվան տակ ձեռքի հետ էլ ծառայությունը չի սկսել ստուգել նաև ֆիզիկական անձանց կողմից ներկրվող գյուղմթերքը:

ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Փաստին» տեղեկացրեց, որ ֆիզիկական անձանց կողմից մինչև 50 կգ պտուղ բանջարեղեն ներմուծելու ժամանակ բեռը ենթակա չէ փաստաթղթավորման, ուստի նման բեռների ստուգումն իրենց դաշտում չէ:

«50 կգ–ից ավելի գյուղմթերք ներկրելու ժամանակ արդեն հարկավոր է մասնագետի թույլտվությունը: Մեր խնդիրն է սահմանին խստորեն պահպանել օրենքը և ռիսկեր պարունակող բեռները մանրակրկիտ զննության ենթարկել: Խոսքը վերաբերում է հատկապես Թուրքիայից և Պակիստանից ներկրվող գյուղմթերքին: Նշված երկրները ճանաչված են որպես ռիսկային և մենք նաև հրաման ունենք, որ այնտեղից ներմուծվող սննդամթերքները շատ ավելի խիստ ռեժիմով պետք է ստուգվեն»,– ասաց Ն. Առաքելյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ կառույցի կողմից իրականացված ստուգումների արդյունքներով ներկրված ապրանքը հիմնականում համապատասխանում է պահանջվող նորմերին:

Պատասխանելով հարցին, թե բացառո՞ւմ են արդոք, որ թուրքական ապրանքը երրորդ երկրի միջոցով ներկրվի Հայաստան և նման խիստ ռեժիմով ստուգման չենթարկվի, ՍԱՊԾ պետի մամուլի խոսնակն ասաց, որ իրենց կողմից ստուգումն իրականացվում է հաշվի առնելով ծագման երկիրը:

Ի դեպ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2015–ին Պակիստանից ներկրվել է 4314800 դոլարի, իսկ արտահանվել 50100 դոլարի ապրանք, 2016–ին 3 մլն 700 հազար դոլարի, արտահանվել մոտ 19 հազար դոլարի ապրանք, իսկ այս տարվա տվյալներով՝ Պակիստանից Հայաստան ներկրվել է մոտ 950 հազար դոլարի ապրանք, իսկ Հայաստանից Պակիստան արտահանում չի իրականացվել:

2015–ին Թուրքիայից Հայաստան է ներկրվել մոտ 137 մլն դոլարի, իսկ Հայաստանից Թուրքիա է արտահանվել մոտ 1,5 մլն դոլարի ապրանք, 2016–ին հարևան երկրից Հայաստան է ներկրվել մոտ 164 մլն դոլարի, իսկ մեր երկրից արտահանվել 504 հազար դոլարի ապրանք, իսկ 2017–ին արդեն իսկ ներկրվել է 45 մլն դոլարի, իսկ արտահանվել մոտ 260 հազար դոլարի ապրանք:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia