Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Վիկտոր Շենդերովիչ. «Գրելը թմրանյութից էլ ավելի մեծ հաճույք է պատճառում, չնայած, որ ես երբեք այն չեմ փորձել». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Հայաստան էր այցելել ռուս գրող, երգիծաբան, հեռուստա– և ռադիոհաղորդավար, սցենարիստ, հրապարակախոս ու լրագրող Վիկտոր Շենդերովիչը: Վերջինս մի քանի օր շարունակ հանդիպումներ է անցկացրել Երևանի «Փոքր թատրոնում» լրագրողների և տարբեր անձանց հետ: Հանդիպումներից մեկին ներկա է եղել նաև մեր թղթակիցը, ով «Փաստի» ընթերցողին է ներկայացնում ռուս ազատական մտածողության առաջադեմներից մեկի մտքի պատառիկներից:

«Ինձ երբեմն սխալ ներկայացնում են որպես քաղաքական ու հասարակական գործիչ: Ես դրանից վեր եմ ցատկում: Ես իհարկե քաղաքական գործիչ չեմ: Քաղաքական գործիչը նա է, ով որևէ կերպ փորձում է լինել իշխանության մեջ: Դրանք կլինեն բարի, թե շահամոլ նպատակներ՝ այլ հարց է: Ես իշխանությանը հետևում եմ, գրանցում նրա ասածները»:

«...Ես շատ եմ խոսում Պուտինի մասին: Ես անընդհատ տարբեր պատճառներով արձագանքում եմ: Դա իմ՝ հրապարակախոսի աշխատանքն է, պարտականությունը, և շատ մարդիկ անկեղծ մտածում են, որ ինձ հաց չտաս, այլ միայն թողնես Պուտինի մասին խոսեմ: Մի անգամ փողոցում մոտենում է ինձ մի մարդ, ձեռքիցս բռնում ու սկսում Պուտինի մասին խոսել՝ համոզված լինելով, որ դա ինձ հաճույք է պատճառում»:

«...Ներքին զգացողությամբ ես գրող եմ, և դա այն է, ինչ ինձ ուրախություն է պարգևում, դա այն է, ինչ ես սիրում եմ իմ մեջ, այն, ինչով ես սիրում եմ զբաղվել: Ես թմրանյութ չեմ օգտագործել երբևէ, բայց կարծում եմ, որ դա անհամեմատելի է ցանկացած թմրանյութի հետ: Դա մի այնպիսի զգացողություն է, որը դու փնտրում ես, ուզում ես ավելացնել չափաբաժինը, սպասում ես, որ այն քեզ կբերեն ու դու մի բան կգրես»:

«Գրել ես սկսել եմ բանակից վերադառնալուց հետո: Իմ ծառայության անցնելու տարիներին բանակում կարգուկանոն չկար, ինչպես և չկար սնունդ: Ես պայքարում էի կյանքի համար: Ես վերադարձա կենդանի, բայց վնասված հոգեկան աշխարհով ու դեպրեսիայով: Երիտասարդ տարիներին զբաղվել եմ Տաբակովսկու անվան թատերական ստուդիայում: 9–րդ դասարանից Տաբակովսկու թատերական ինստիտուտն էի հաճախում: Ես մտածում էի, թե պիտի զբաղվեմ թատրոնով, ռեժիսուրայով: Մենք ապրում էինք հրաշալի միջավայրում. Ռայկին, Տաբակով, Վիսոցկի, Օկուջավա... այնուհետև աֆղանական պատերազմ, փակվում է ստուդիան, ու թատրոնից հետո ինձ Անդրբայկալյան ռազմական օկրուգ ուղարկեցին, որտեղ ես բախվեցի իրականության հետ: Հարվածը շատ ուժեղ էր: Ես ընկա մեկ այլ մոլորակ: Ես՝ 22–ամյա շարքային, իմ վերադասը՝ 19–ամյա ավագ սերժանտ, ով անկեղծ համոզված էր, թե ես իրեն ձեռ եմ առնում և ցանկանում եմ նվաստացնել: Իսկ ես չգիտեի՝ ինչպես իրեն դիմել, ես չէի տարբերում ուսադիրները: Ես հեշտությամբ տարբերում էի Օստրովսկուն Շեքսպիրից, Բախին՝ Գլինկայից, բայց չէի կարողանում տարբերել ավագին ավագ սերժանտից: Ասում էր ինձ՝ ты бурый (գորշ) что ли?: Ես չգիտեի, թե դա ինչ է նշանակում: Ես գիտեի միայն գորշ արջին, գիտեի, որ այդպիսի գույն կա, իսկ դա պարզվում էր՝ նշանակում է լկտիացած: Ես պատասխանում էի, թե չգիտեմ ու հարցնում էի՝ իսկ Դուք ի՞նչ նկատի ունեք: Նա երևի ուզում էր ինձ սպանել, բայց դրա իրավունքը չուներ: Այդպիսին էր իմ ծառայողական տարիների կյանքը:

Բանակից ես վերադարձա այն ներքին համոզմամբ, որ ես գրող եմ, որովհետև ես վերադարձա տպավորությունների հարուստ պաշարով: Ինձ մոտ լրիվ մանկական, ռոմանտիկ տպավորություն էր, թե այն ամենը, ինչ ես տեսել եմ ուղղակի ունիկալ են, կարծես թե ոչ ոք բացի ինձնից նման բաներ չի տեսել, ու ես պիտի գրեմ այդ մասին»:

«Մարդկանց հեռուստաեթերից այնպես են համեմում, որ այն ինչ լսում է, նույնությամբ կրկնում է՝ հաստատապես համոզված լինելով, որ դա իր միտքն է: Սակայն պետք է վստահել սեփական զգացողություններին: Դեռ 70–ական թվականներին մի հետաքրքիր ներկայացում եմ դիտել: Մի մարդ էր կանգնած բեմում՝ ձեռքին դեղին պլաստմասսայե կտոր: Մեկ ուրիշը մոտենում է ու ասում է, թե այն կանաչ է: Հետո այլ մարդիկ էլ են մոտենում ու բոլորն ասում են, թե կանաչ է: Երբ գնում են, ասում է՝ իսկապես կանաչ է: Սա համաշխարհային է, միայն մեկ շտկումով՝ ազատ հասարակության մեջ նույնպես մարդուն համեմում են»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League