Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Գագիկ Մակարյանի կարծիքով` Սևանի ափերի ազատագրումը ամենևին էլ վհուկների որսի չի վերածվի. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գեղամա գեղեցկուհի Սևանը միջազգային լուրջ բրենդ դարձնելու համար ներկայում նախագիծ է մշակվում: Նախատեսվում է «Սևան ազգային պարկը» կենսոլորտային արգելոցի վերածել: Ներկայում 150000 հա «պահպանվող» տարածքը գրեթե մեկ ռեժիմի տակ է շահագործվում, որն իրականում բավականին հեռու է պահպանվող տարածք համարվելուց: Եվ հասարակ մարդու և առավել ևս զբոսաշրջիկի համար այդքան էլ պարզ չէ, թե Սևանա լիճն ու ողջ տարածքի պահպանություն առհասարակ իրականացվում է, թե ոչ, քանի որ ամառվա ամիսներին անգամ չի հաջողվում ափամերձ տարածքներն աղբից մաքրել:

Նոր մշակվող նախագծով սակայն, նախատեսվում է Սևանի հարակից տարածքները բաժանել երեք հիմնական գոտիների: Առաջինը պայմանականորեն նախատեսվում է անվանել միջուկային զոնա, որտեղ ըստ նախագծի պետք է կոշտ պաշտպանություն իրականացնել: Երկրորդը, այսպես ասած՝ պատասխանատու զոնան պետք է լինի, որտեղ կթույլատրվի որոշակի տնտեսական գործունեություն իրականացնել: Եվ վերջին՝ երրորդ զոնան կկոչվի ազատ գոտի, որտեղ կթույլատրվի յուրաքանչյուր տեսակի գործունեություն ծավալել, որը տվյալ տարածքի առանձնահատկություններին չի հակասի:

Ինչպես երևում է այս նախագիծն էլ, պետական մյուս նախագծերի նման, թղթի վրա կարող է բավականին լավը թվալ, բայց որքանով իշխանություններին կհաջողվի Սևանի ողջ ափերն ազատագրել այն զավթած ու նույնիսկ լիճ մխրճված համալիրներից ու տնակներից, պարզ չէ:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով Սևանը համաժողովրդական հարստություն է և այն պետք է ծառայի բոլորին: Եվ ամենևին էլ չի կարելի թույլ տալ, որ ինչ–որ մեկն իր ձեռքը դնի Սևանի վրա: Եվ այսօր շատ դժգոհությունները նման զավթիչների պատճառով են ծագում և չի կարելի թույլ տալ, որ ինչ–որ մեկը այնտեղ խոզանոցի վերածի, իսկ մյուսները ստիպված համակերպվեն ստեղծված իրավիճակի հետ:

Նրա կարծիքով` դրանից բացի, Սևանի ափամերձ տարածքները ներկայում անճաշակ, ցածր հարմարավետություն և անվտանգություն ունեցող վայրի է վերածվել, որտեղ ով ինչպես պատկերացրել է կաֆե–ռեստորան–հյուրանոցային համալիր է կառուցել, իսկ գները բավականին բարձր են: Եվ դա ամենևին էլ չի կարող Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստել և այդ տարածքում իսկապես կարգ ու կանոն հաստատելու խնդիր կա:

«Պետք է առողջացման ծրագիր իրականացնել: Մեր նպատակը ոչ թե Սևանը փչացնելու գնով զբոսաշրջիկների խելահեղ հոսք ապահովելը պետք է լինի, այլ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի թե՛ Սևանա լիճը և թե՛ ափամերձ հատվածը լինեն մաքուր, պահպանվեն սանիտարահիգիենիկ պայմանները, ինչպես նաև էկոլոգիական առումով ամեն ինչ համահունչ լինի»,– ասաց Գ. Մակարյանը:

Նրա կարծիքով իշխանությունների գլոբալ նպատակը պետք է Սևանի էկոլոգիական անվտանգությունն ապահովելը լինի: Եվ հետևաբար առաջին հերթին հարկավոր է ուսումնասիրել, թե որ տնտեսվարող սուբյեկտներն են, որոնք իրենց տրամադրության տակ գտնվող ափամերձ հատվածում կառուցած համալիրները համապատասխան թույլտվություններով են կառուցել: Եվ եթե պարզվի, որ նրանք իրենց հատկացվածից բացի այլ տարածքներ էլ են զավթել, ապա պետությունը պարտավորություն չի ունենա նրանց ներդրումների դիմաց փոխհատուցումներ տրամադրել:

«Շինությունները, որոնք պետության կողմից տրված սխալ որոշումներով է կառուցվել, դա արդեն ուրիշ թեմա է, որն ավելի խոր ուսումնասիրության պետք է ենթարկվի, պարզելու, թե ովքեր և ինչու են նման թույլտվություններ տվել»,– ասաց Գ. Մակարյանը:

Նրա կարծիքով, չի բացառվում, որ նման գործընթացի արդյունքում կարճ ժամանակով աշխատատեղեր նույնպես փակվեն, սակայն շատ կարճ ժամանակ անց պարզ կդառնա, որ այնտեղ ավելի շատ աշխատատեղեր են բացվել, քան նախկինում էր:

«Ես միշտ իմ ելույթներում ասել եմ, որ Հայաստանում սոցիալական խնդիրները հակակշռված են ստվերային շրջանառությանը և եթե պետք է իրենց չափն անցած մարդկանց իրենց տեղը ցույց տալ և ոչ թե մտածել, որ մոտ 100 աշխատատեղ է փակվելու: Դրա փոխարեն վաղը, մյուս օրը կարող է 500 նոր աշխատատեղ բացվի»,– ասաց Գ. Մակարյանը:

Նրա կարծիքով Սևանի ափերի ազատագրումը ամենևին էլ վհուկների որսի չի վերածվի, քանի որ Սևանի ափամերձ հատվածներում բիզնեսներ ունեցող օլիգարխների 90%–ը խոցելի վիճակում են: Իսկ Սևանը նաև պետք է թե՛ տուրիզմի առումով, թե՛ սննդի և թե՛ հանգստի կազմակերպման առումով շատ անվտանգ լինի: Եվ ժամանակն է, որ ներկայի գռեհկությունները վերացվեն և միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկում իրականացվի:

«Ժամանակները փոխվել են և մենք չեն կարող թույլ տալ, որ մարդիկ ուտեն, թափեն կոտրտեն ու գնան Սևանից: Այդ վայրենությանը պետք է վերջ դրվի և պետք է որոշակի նորմեր գործեն բոլորի համար: Կրևոր է նաև, որ գները նույնպես մրցունակ լինեն, որ մեր հայրենակիցները ոչ թե մտածեն այլ երկրում իրենց փողերը ծախսելու մասին, այլ Հայաստանում ծախսեն»,– ասաց Գ.Մակարյանը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League