Առնոլդ Շվարցենեգերը Փարիզում «փչացրել է» զբոսաշրջիկների լուսանկարը
SOCIETYՀոլիվուդյան դերասան ու Քալիֆորնիայի նախկին նահագնապետ Առնոլդ Շվարցենեգերը «փչացրել է» զբոսաշրջիկների լուսանկարը Փարիզում, հայտնում է BBC–ն։
Մի խումբ թաիլանդացի զբոսաշրջիկներ լուսանկարվում էին Էյֆելյան աշտարակի ֆոնին։ Նրանց մոտակայքում գտնվող դերասանը չի դիմացել կադրում հայտնվելու գայթակղությանը։
Շվարցենեգերը մուգ ակնոցով էր, կամուֆլյաժային բաճկոնով ու հեծանվով, այնպես որ զբոսաշրջիկները նրան չէին ճանաչել։
Որոշ ժամանակ անց դերասանը շնորհակալություն է հայտնել զբոսաշրջիկներին, որ թույլ են տվել առանց հրավերքի լուսանկարվել իրենց հետ։
Զբոսաշրջիկներից մեկի խոսքով սկզբում իրենք իրոք չէին ճանաչել դերասանին, բայց երբ դերասանը իր թիկնապահների հետ միասին հեռացել է՝ նրանց ուղեկցորդը սկսել է բղավել «Առնոլդ», ու այդ ժամանակ բոլորը հասկացել են, թե ով էր իրենց լուսանկարը «փչացնողը»



