Նախագահը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացմանը
SOCIETYՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացման արարողությանը:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագայի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շրջայց է կատարել շենքում, այցելել կոմիտեի տարբեր ստորաբաժանումների աշխատասենյակներ, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել Քննչական կոմիտեի գործունեության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ քննիչների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակված ծրագրերին՝ քրեական գործերի թվայնացմանը, «Էլեկտրոնային նախաքննություն» համակարգին:



1
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
2
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc



