ՍԱՊԾ-ն հիշեցնում է հանրային սննդի օբյեկտներում մսի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը
SOCIETYՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծի միջոցով տեղեկություններ է ստացվել այն մասին, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին ինչ-որ անձինք փորձում են պարտադրել պայմանագրեր կնքել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ: Հաշվի առնելով նման մի քանի նախադեպեր՝ ՍԱՊԾ-ն մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ հանրայինսննդի ոլորտում գործունեությունիրականացնող տնտեսավարողների կողմիցձեռք բերված միսը (այդ թվում և՝ սպանդանոցային ծագում ունեցող) արդենիսկ պետք է ենթարկված լինիհամապատասխան լաբորատորփորձաքննության և՝ որ միս ձեռք բերելիսվերջիններս իրացնողից պետք է պարզապեսպահանջեն անասնաբուժասանիտարակա նփորձաքննության եզրակացություն մսի լաբորատոր փորձաքննության վերաբերյալ: Իրացման կետերից ձեռք բերված և լաբորատոր փորձաքննություն անցած միսը հանրային սննդի օբյեկտների կողմից ևս մեկ անգամ անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկելու անհրաժեշտություն չկա (կառավարության 426-Ն որոշման համաձայն՝ իրացման նպատակով միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության: Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված մսի և այլ մթերքների իրացումն արգելվում է): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանրային սննդի շղթայի օպերատորներին հորդորում ենք զգոն լինել և, նման դեպքեր արձանագրելու պարագայում, անմիջապես դիմել Ծառայություն՝ զանգահարելով 010 206040 հեռախոսահամարով:
Ծառայությունը նաև տեղեկացնում է, որ, փետրվարի 16-ին ընդունված որոշմամբ սահմանվել են դրոշմակնքման և եզրակացության նոր ձևեր:



