Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունը ժամանել է Հայաստան
POLITICSՀայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի շրջանակներում մայիսի 2-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ: Այս մասին «Արմե նպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի ընթացքում նախատեսված է քննարկել ՀՀ տարածքում ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության մարմինների գործունեության մասին հայ-ռուսական միջպետական համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումների գործառույթներին առնչվող հարցեր:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



