Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում օտարերկրյա ներդրումների խթանմանն ուղղված հայ-ֆրանսիական ծրագիրը մոտեցավ ավարտին

SOCIETY

ԵՄ «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» 19 ամիս տեւած թվինինգ ծրագիրն ավարտվեց: 19 ամսում ծրագրի շրջանակում հայ մասնագետներին ներկայացվել է եվրոպական լավագույն փորձը. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի մասնագետներին եվրոպական 20 փորձագետներ փոխանցել են ներդրումների ներգրավման՝ ծր ագրի եվրոպական գործընկեր «Բիզնես Ֆրանսի» կողմից ընդունելի արդյունավետ գործիքակազմը։

«Այսօր մենք ամփոփում ենք ծրագրի արդյունքները: Ես այն  գնահատում եմ որպես շատ արդյունավետ մի գործիք, քանզի այն նախեւառաջ բարձրացնում է կադրերի մակարդակը: Մեր առօրյա աշխատանքում արդեն իսկ ունենք 19 ներդրումային պոտենցիալ ծրագիր: Դրանք ներառում են բազմաթիվ ոլորտներ՝ հանքարդյունաբերություն, դեղագործություն, քիմիական եւ տեքստիլ արդյունաբերություն եւ այլն: Առաջինն ադամանդագործության ոլորտում 11 մլն դոլարի վաճառքներ ունեցող ընկերությունն է որոշել ներդրումներ սկսել  Հայաստանում: Մեր երկիրը դարձել է բավականին գրավիչ օտարերկրյա նե րդրողների համար, քանզի ապահովում է մուտքը Եվրամիության շուկա, որը բավականին մեծ շուկա է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Թվինինգ ծրագրի մշտականխորհրդատուի գործընկերներդրումների խթանման բաժնի ղեկավար Նատալյա Արծրունին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա-Շարպանտիեն ընդգծեց ֆրանսիական կազմակերպության՝ Հայաստանի հետ համագործակցության կարեւորությունը դեպի Հայաստան օտարերկրյա ներդրողներ գրավելու համատեքստում:

«Սա բավականին հագեցած եւ արգասաբեր գործունեություն էր: Խրախուսել Հայաստանի տնտեսական զարգացումը եւ նորանոր ներդրումները. սա  Հայաստանի կառավարության որդեգրած գերակայություններից է: Ես, իհարկե, իմ գոհունակությունն եմ հայտնում առ այն, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը իր գործողությունների այս վճռորոշ փուլում կարողացավ ստանալ օժանդակություն մի կառույցից, որը Ֆրանսիայում իրականացնում է նույն առաքելությունը, այն է՝ օժանդակել ֆրանսիական կառույցների միջազգային կապերի զարգացմանը եւ դրանով աջակցել, փոխանցել ֆրանսիական փորձն ու փ որձառությունը: Ես ուրախ եմ, որ հնարավորություն եղավ նմանատիպ համագործակցության համար»,-նշեց Ֆրանսիայի դեսպանը:

810 հազար եվրո ընդհանուր բյուջեով թվինինգ ծրագրի շրջանակում 19 ամսվա ընթացքում շեշտը դրվել է դեպի Հայաստան ներդրումների խթանման, օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղ հիմնելու, նոր աշխատատեղերի ստեղծման ու տնտեսական զարգացման վրա։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանում արտաքին ներդրումների խթանման քաղաքականությունը զարգացնելու և օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելացման միջոցով տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման՝ կառավարության քայլերին աջակցելու նպատակով:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia